28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գերմանական պատվիրակությունը Թուրքիայում այցելել է հայկական գյուղ և եկեղեցի

Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազայի այցի շրջանակներում Թուրքիայում գտնվող գերմանացի պատգամավորներն այցելել են նաև Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղ, որը հիմա հայտնի է որպես Թուրքիայի միակ հայկական գյուղը:

Գերմանիայի պատվիրակությանը ներկայացվել է հայկական գյուղի և եկեղեցու պատմությունը: Տեղի թանգարանի պատասխանատու Քուհար Քարթունը մասնավորապես տեղեկացրել է, որ Վաքըֆլըի հայկական եկեղեցին վերանորոգվել է 1997թ.: Գյուղի բնակիչները հայեր են՝ քրիստոնյաներ:  Ընդհանուր առմամբ այստեղ բնակվում է 130 մարդ (35 ընտանիք): Վաքըֆլըի պատմությունը սկիզբ է առնում 1300-ական թվականներից:

Պատվիրակության անդամների հարցին ի պատասխան՝ Քարթունը տեղեկացրել է, որ եկեղեցին բաց է ուխտավորների համար, այստեղ հիմնականում կիրակի օրեր են այցելություններ լինում: Թանգարանի պատասխանատուն նաև նշել է, որ Վաքըֆլըի եկեղեցին գտնվում է Պոլսո Հայոց Պատրիարքարանի ենթակայության ներքո:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը գրեթե միաձայն հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելել էր գերմանական կողմին՝ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին:

Ավելի ուշ Ինջիրլիքի այցի թույլտվության դիմաց Թուրքիան պահանջեց Գերմանիայից՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության բանաձևից: Գերմանիան, թեև բանաձևից չհրաժարվեց, սակայն կանցլեր Մերկելը  հայտարարեց, որ Բունդեսթագի ընդունած բանաձևը իրավական պարադիր ուժ չունի: Այս հայտարարությունից հետո Թուրքիան, ի վերջո, եռամսյա դադարից հետո թույլ տվեց գերմանացիներին՝ այցելել Ինջիրլիքում գտնվող 250  գերմանացի զինվորներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ