15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապրիլյան պատերազմը գրեթե հավասարապես ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա. ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար

«Ապրիլյան պատերազմը գրեթե հավասարապես ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բայց այդ ազդեցությունն արդեն չեզոքացված կարելի է համարել»,- այս  մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար  Սերգեյ Շահվերդյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց , որ այս տարվա 9 ամիսների ընթացքում մոտ 10 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելել Արցախ:

2015 թ. այդ թիվը եղել է 16,5 հազար: Շահվերդյանը ընդգծեց, որ վերը նշված թվերի մեջ չեն մտնում ՀՀ-ից ժամանածները:

«Զբոսաշրջությունը տնտեսության ամենազգայուն ոլորտներից մեկն է և ցանկացած անկայունություն, առավել ևս պատերազմը, չէր կարող չազդել Արցախի տուրիզմի վրա: Ապրիլ-մայիս ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների հոսքը Ղարաբաղ նվազել է 40 տոկոսով»,-ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ