04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր ու Ադրբեջանի տարբերությունը

Այն դեպքում, երբ այսօր Ադրբեջանական Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում, ինչպես նաև այլ բնակավայրերում շիա հավատացյալներին արգելել են շիայական երրորդ իմամ Հուսեյնի նահատակությանը նվիրված Աշուրայի ծիսական արարողության անցկացումը, Երևանի Կապույտ մզկիթում աննախադեպ շուքով և նաև հայերի ու եզդիների ներկայությամբ մեր իրանցի մահմեդական եղբայրներն իրականացրել են ոչ միայն աղոթք, այլ նաև սգո բազմամարդ երթ:

Ըստ էության, Հայաստանում նման արարողությունների ազատ անցկացումը ոչ միայն հարգանքի տուրք է բարեկամական Իրանի ժողովրդին՝ նաև ի պատասխան իրանահայ մեր ազգակիցների հանդեպ առանձնահատուկ բարյացակամ վերաբերմունքի, այլև ժողովրդական դիվանագիտության ասպարեզում հայ-իրանական հարաբերություններում բոլորովին նոր մակարդակի արձանագրում:

Ակնհայտ է, որ այսուհետ առիթից առիթ նաև շիայական գործոնը սեփական հակահայկական քաղաքականության մեջ շահարկող Բաքվի բռնապետի վարչակարգը, ինչպես նաև հենց Իրանի ներսում գործող և շիայականության շղարշի ներքո երբեմն նույնիսկ հանրային դաշտում հակահայկական և հակաիրանական քարոզչություն ծավալող որոշ անձինք և լուսանցքային դերակատարություն ունեցող խմբեր պետք է նկատի ունենան հանգուցային և իրենց համար անցանկալի մի չափազանց կարևոր փոփոխություն՝ արևելյան քրիստոնեության պատվարներից մեկը հանդիսացող Հայաստանում շիա մահմեդականներն աննախադեպ ազատությամբ կատարում են իրենց նվիրական ծեսերը, մինչդեռ շիայական հորջորջվող Ադրբեջանում հենց շիաները «պարադոքսալ» կերպով ենթարկվում են աննախադեպ ճնշումների:

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ