21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան զինուժ է կուտակում Իրաքի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ  իրականացվող գործողությունների շրջանակներում և սահմանային շրջանների անվտանգությունն ուժեղացնելու նպատակով վերջին օրերին ինտենսիվորեն թուրք-իրաքյան սահման են տեղափոխվում մեծ թվով զինվորներ և զինտեխնիկա:

Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` զինվորների և զինտեխնիկայի տեղափոխման աշխատանքները համակարգելու և համապատասխան ցուցումներ տալու համար սահմանամերձ Շըրնաք նահանգ է մեկնել Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը:

Վերջինս հանդիպում է ունեցել Շըրնաքի նահանգապետի հետ: Նշվում է, որ զինտեխնիկայի և անձնակազմի մի մասը դիրքավորվելու են Հաբուս սահմանային անցակետի ուղղությամբ, մի մասը՝ լեռնային հատվածներում, իսկ մյուս մասը՝ Իրաքի սահմանի մոտ գտնվող թուրքական ստորաբաժանումների ճամբարում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ