09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում․ Լավրով

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը։

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով Լեռնային Ղարաբաղի  ապաշրջափակումը եւ տարածաշրջանում բնականոն տնտեսական համագործակցությունը»,- ասել է նա լրագրողներին։

Լավրովը նշել է, որ եթե հանկարծ Հայաստանը և  Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը` այն չկապելով ԼՂ հակամարտության հետ, ապա իրենք միայն ուրախ կլինեն։

«Սակայն մենք զգում ենք, որ Լեռնային Ղարաբաղի  հակամարտության կարգավորման մեջ առաջընթացը առանցքային կլինի, որպեսզի  հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն»,- ասել է Լավրովը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ