24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մակեյանն այլեւս իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ նախագահի պաշտոնը. հիմնադիր անդամներ

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է ԺՀԿ կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։ Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն “քննադատություններով”, “մեկնաբանություններով” ու “հայտարարություններով”։ Պետրոս Մակեյանը խուսափել եւ խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը եւ հունվարի 19-ի նիստը, […]

“Էս հացադուլի վիրո՞ւս ա սկսվում երկրում … “

Լրագրող Գեւորգ Ալթունյանը նախընտրական քաղաքական անցուդարձը երկու բառով է բնորոշել. “Էս հացադուլի վիրո՞ւս ա սկսվում երկրում: Անդրիաս Ղուկասյանն արդեն անում ա, Արամ Հարությունյանն անելու ա, Պարույր Հայրիկյանն էլ կարող ա մի քանի օրով միանա….Փաստորեն Վարդան Պետրոսյանը ճի՞շտ էր, երբ ասում էր. “Տղերք, գիտեք որ չուտելն էլ ա կայֆ”,-մտորում է Ալթունյանը սոցկայքում:

Անտարբեր հասարակությունն ակտիվացել է.հոգեբան

”Լիդերի որակներից, հռետորական ունակություններից և հմտությունից է կախված` զանգվածը կլինի ակտիվ, պասիվ, թե կվերածվի ամբոխի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Նա չի կիսում այն կարծիքը, որ հայ հասարակությանը կարելի է բնութագրել միայն անտարբեր հատկանիշով: Որոշ ժամանակ առաջ հասարակությունը շատ պասիվ էր, իսկ հիմա ակտիվացել է, և հոգեբանի համոզմամբ, քարոզարշավի մեկնարկից մի քանի օր […]

Գավառում քամին տանիքներ է քշել

Հունվարի 21-ին ուժեղ քամու հետևանքով ավերվել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Աբրահամյան 17 փողոցի թիվ 4 տանը կից հացատան և անասնագոմի տանիքները (70 քմ): Այս մասին ԱԻՆ ահազանգ է ստացվել հունվարի 22-ին` ժամը 11.50-ին: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ոստիկանությունը “թեժ գծով” 40 ահազանգ է ստացել

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող “Թեժ գիծ” ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից:  Իրականացված […]

Սերժ Սարգսյանին թողնել մենակ. Արամի “մաքսիմումն” ու “մինիմումը”

՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ժամը 5-ին ինքնաբացարկ է հայտնելու, իսկ մեկ օր առաջ նա ԿԸՀ-ի դիմաց հացադուլ է սկսելու, որը կտևի մեկ օր: Այս մասին նախագահի թեկնածուն հայտնեց լրագրողներին: ՛՛Եթե առաջ դժվար էր առաջադրվելը, հիմա դժվար է լինելու թեկնածությունը հանել: Նրանք, ովքեր կհանեն թեկնածությունները, կնշանակի՝ նրանք անկախ թեկնածուներ են: […]

Պետությունը կավելացնի սրտի անվճար վիրահատությունների քանակը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ընդունեց Հայատանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան  Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող “ONLIUS CARDIO-TUSCANIA” թիմի անդամներին։ Ինչպես ներկայացրեցին դեսպանը և թիմի ղեկավար Կարլո Բարզագին, Պիզայի համալսարանական կլինիկայի փորձառու սրտային վիրաբույժներից, անեսթեզիոլոգներից և այլ մասնագետներից  կազմված  թիմի անդամներն  այցելել են Հայաստանում գործող սրտաբանական մի շարք կլինիկաներ։ Նրանք […]

Ինչ է արել կառավարությունը

ՀՀ կառավարության կողմից շարունակվում են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանը և ժամկետների կրճատմանը, մեկ պատուհանի սկզբունքի կիրառմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը, ինչպես նաև գործունեության թափանցիկության բարձրացմանն ուղղված բարեփոխումները: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն` առանձնացնելով երեք ուղղություններ: Մասնավորապես, լիցենզավորված անձանց կողմից […]

Վարձով ենք ապրում մեր երկրում … /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայ ժողովրդի կողմից հայրենաճանաչ չլինելու հարցին, որը բացմաթիվ այլ խնդիրներ մայրն է: “Մեր կեցվածքը հեռու է տան տիրոջ կեցվածքից: Մենք կարծես վարձով ենք ապրում մեր հայրենիքում”,- ասել է նա՝ քննադատության ենթարկելով մեր կրթական համակարգը, որը բավարար հայրենաճանաչություն չի փոխանցում: Կարապետյանը հայտնել է նաև, որ […]

Հետ է վերադարձնում Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին  Հանրապետության գիտության բնագավառում այսօր առկա բացասական երևույթները երկրում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու նրա բարքերի ուղղակի արտապատկերումն են։ Այն, ինչ կատարվում է ամբողջ երկրում, չի կարող չանդրադառնալ նաև գիտության ոլորտին: Այստեղ նույնպես ծաղկում են կոռուպցիան, հովանավորչությունը, բյուջետային միջոցների չարաշահումներն ու խմբակային մոտեցումները։ Ոլորտը այլասերող ու քայքայող երևույթները քանիցս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի