09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր-Նորքի ձորում տղամարդու մասնատված դիակ է գտնվել

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու մասնատված դի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հայտնաբերվել են ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում և հիմա ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կասկածներ կան, որ հնարավոր է` մարմնի մյուս մասերն էլ հայտնաբերվեն նշված հատվածում:

Աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանը:

Դեռևս ոստիկանությունը չի կարող հայտնել մասնատված դիակի ինքնությունը:

Աղբյուրը` shamshyan.com-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ