03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե միանան Պարույր Հայրիկյանն ու Սերժ Սարգսյանը…

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վստահ է, որ եթե ինքը, նախագահի թեկնածուներ ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն ու ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին, ապա ընտրությունը չի ավարտվի առաջին փուլով: ՛՛Երկրորդ փուլն անխուսափելի է մնում, եթե այս երեքից  երկուսը, չեմ ասի որ երկուսը միավորվեն, ապա մեկ փուլով կավարտվի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրիկյանը: […]

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը

Քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ  ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.507.004: Այս մասին հրապարակել  է  ՀՀ ոստիկանությունը: Որից. – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 135, – Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում […]

”Ներողություն եմ խնդրում Արտաշես Ալեքսանյանից”

Ֆեյսբուքում շարունակվում են քննարկումները ”Գարեգին Նժդեհ” ֆիլմի վերաբերյալ: Իրենց տպվարություններով են կիսվել քաղ.տեպնոլոգ Կարեն Քոչարյանն ու բլոգեր Տիգրան Քոչարյանը: ” Հենց նոր վերադարձա ”Գարեգին Նժդեհ” ֆիլմից։ Չեմ ուզում ոչ մեկի վզին փաթաթել իմ կարծիքը, որը շատերին կարող է և չհետաքրքրել։ Մի բան միայն կարող եմ ասել, լավն է թե վատն է այդ ֆիլմը, լավ են […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հունվարի 29-ին, 30-ի գիշերը, 1-2-ին շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ: Հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը և 30-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, հունվարի 31-ից փետրվարի 2-ը ևս կնվազի […]

Իրենը “գցել” է պարսիկին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան շարունակվում է Իրեն Ե.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ալի Ռեզա Խոսրավիի հետ գտնվելով Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գործող “Սենյոր” հոթելում Ա. Խոսրավիի տաբատի գրպանից գաղտնի հափշտակել է վերջինս դրամապանակը, որի մեջ եղել է 40,000 ՀՀ […]

Բաքվում դաժան ծեծի են ենթարկում ակտիվիստներին եւ լրագրողներին /վիդեո/

Նախօերին ի աջակցություն Իսմայիլի բնակիչների Բաքվում կայացած բողոքի ակցիայի  մասնակիցներից 40-ին ձերբակալել են: Նրանց ենթարկել են 13-15 օրվա ազատազրկման: Եվս 15 մարդ վարչական տույժի է ենթարկվել, գրում է “Кавказский узел”-ը: Ձերբակալվաների թվում կան ակտիվիստներ, լրագրողներ, բլոգերներ: Ակցիան հաջողվել է անցկացնել` չնայած ոստիկանների փորձերին` ցրել այն, եւ նրանց գործողություններին: Ցուցարարներին ոչ միայն ձերբակալել են, այլ նաեւ դաժան ծեծի […]

Երեւանի եւ Կապանի քաղաքապետերը` Կապանի N զորամասին

 Կապանում տեղակայված N զորամասին Բանակի տոնի առթիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  երաժշտական ստեղնաշարային գործիք նվիրեց: Զինվորներն էին խնդրել ազատ ժամանցը հետաքրքիր անցկացնելու համար: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ զորամասին միկրոալիքային վառարան տվեց: Հանդիությունը միայն նվերներով չսահմանափակվեց: Ելութներ, շնորհավորանքներ, որին մասնակցեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, զինծառայողների ծնողներ  “Այսօր ունենք բանակ, որը, իրավամբ, մեր երկրի կայունության, […]

”Ժողովուրդ”-ը բողոքի երթ է անցկացնելու

Չորեքշաբթի ժամը 11:30-ին Աբովյան 22ա հասցեից մեկնարկելու է բողոքի երթ, որը կհանգրվանի Կենտրոն-Նորք Մարաշ դատարանի շենքի մոտ: Երթի նպատակն է պահանջել, որպեսզի դատարանի կողմից հանվի ”Ժողովուրդ” օրաթերթի եւ նրա լրագրողի վրա դրված գույքի արգելանքը, այլապես թերթը կարող է կանգնել փակվելու վտանգի առջև: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ”Ժողովուրդ” թերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:  Թերթը ակնկալում […]

Ցանկացած հայի կորուստ աններելի է. Ր Հովհաննիսյան

”Մենք պիտի ունենանք դե յուրե սահմանադրական իշխանություն, նախագահություն, որը առաջին հերթին կճանաչի Արցախի հանրապետության ինքնիշխանությունն առանց որևէ պայմանականությունների, եթեների”,-այսօր ”Եռաբլուր” զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Իր ծրագրի մեջ կա այդ ամբողջականության ճանաչումը, որը, թեկնածուի խոսքով, չի բերելու պատերազմի: ”Իսկ որ աշխարհը տեսնի, որ մենք ենք պաշտպանում, ինքն էլ […]

Հացադուլավոր նախագահի թեկնածուին միացավ Շանթ Հարությունյանը /վիդեո, ֆոտո/

Ամժամկետ հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին հունվարի 28-ին միացավ քաղաքացի, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ուղղակի որպես համերաշխության նշան` երեքօրյա հացադուլ է հայտարարում: “Էդքան բան, մնացածը ժամանակը ցույց կտա, բայց ես կողմ եմ հեղափոխական պայքարին”,-ասաց Շանթը:Վերջինս տուն չի գնալու եւ գիշերելու է նախագահի թեկնածուի հետ: Արդեն 8 օր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի