02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար. ՊՆ

ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար:     

Գալիս ա լույսերը անջատի՞. սիսիանցիները` Բագրատյանին/վիդեո/

“Հենա, Բագրատյանը քայլելով գալիս ա…”,-նկատեց սիսիանցի ընտրողներից մեկը, ով երեկ` փետրվարի 12-ին մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հանդիպմանը: “Գալիս ա , ի՞նչ անի, էլի լույսերը անջատի՞ “,-նկատեց մի այլ ընտրող: Իսկ նախկին վարչապետ Բագրատյանը իր ելույթում փորձեց արդարանալ, թե ինքը լույս չի անջատել, եւ միակ մարդն է` աշխատելով իշխանությունում անարատ […]

Սիրիական հակամարտության զոհերի թիվը հասել է 70 հազարի. ՄԱԿ

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Նավի Պիլայը Անվտանգության խորհրդի բաց քննարկումներին` զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելիս հայտարարել է, որ սիրիական հակամարտության զոհն է դարձել ավելի քան 70 հազար մարդ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Պիլայի խոսքով` միայն այս վերջին շաբաթների ընթացքում 10 հազար մարդ է զոհվել: Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` հարեւան երկրներում […]

Հոգեւոր դասը հանձնում է անձնագրերը. Հայկական ժամանակ

Թերթի հավաստի տեղեկություններով,  Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները: Պաշտոնապես դա բացատրել են նրանով թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով: Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի` նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատեւ մի ժողով է անցկացրել, եւ թերթի ունեցած տեղեկություններով, խոսել է նաեւ […]

Լոռու դատախազը ԿՊԶ-ում էր. Ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների, Լոռու դատախազությունը փորձում է Վանաձորի քննչական բաժնին ստիպել դադարեցնել  անցյալ տարի “Մուշ” ռեստորանում ծեծելով սպանված երեւանցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով ձերբակալված Սամվել Դիլոյանի քրեական հետապնդումը: Ավելին, Լոռու մարզի դատախազ Մովսես Մովսիսյանը 2 օր առաջ գնացել է ԿՊԶ` անձամբ տեսակցելու Դիլոյանի հետ: Վերջինս ամսիներ շարունակ այս գործով հետախուզման մեջ էր, Վանաձորի ավագանու անդամ […]

Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին /ֆոտո/

՛՛Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ՛՛,-ահա այս կոչերով Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում նախագահի թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին վանաձորցիները: Նախագահի թեկնածուն ողջունելով Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում գտնվողներին՝ բեմ բարձրացավ և սկսեց իր ելույթը: Նա նախապես շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր ելույթներին ծանոթ լինելու համար: ՛՛Ես իրեն հրավիրում եմ հրապարակային երկուստեք բանավեճի, ոչ թե […]

Որտե՞ղ է պրոֆեսոր Բագրատյանի բիզնեսը. սիսիանցիները իրենց պատգամավորին մեսիջ ուղարկեցին /վիդեո/

“Ազատություն” կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին սիսիանցի ընտորղներից մեկը հետաքրքրվել է իրենց տարածաշրջանից ընտրված պատգամավորի ճակատագրով եւ կենսաթոշակների ավելացումով: Պարզվում է, թիվ 37 ընտրատարածքից/Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններ/ ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանին սիսիանցիները չեն ճանաչում եւ չեն տեսել: Սիսիանցիները Հրանտ Բագրատյանին խնդրեցին իրենց պատգամավորին փոխանցել, որ Ազգային ժողովում բարձրացնի կենսաթոշակների հարցը: Նախագահի թեկնածուն փորձեց […]

Սերժ Սարգսյանին

“Սուրմալու Իգդիր”  հայրենակցական  միության  համաժողովի ընթացքում հայտարարություն է ընդունվել ՀՀ նախագահի ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ   Սարգսյանին:  Ընդունված հայտարարության մեջ արձանագրված է. “Անկախության  դժվարին, պայքարով լի ճանապարհին Սերժ Սարգսյանը ստեղծել է իր օրինակելի կենսագրությունը, եղել է Արցախյան հերոսամարտի առաջամարտիկներից, հետագայում միջազգային բոլոր ատյաններում Արցախյան հարցի արդարացի լուծման համար պայքարող անկոտրում  մարտիկը, դիվանագետը, պետության ղեկավարը:   […]

Սուքիաս Ավետիսյանն ու Յուրի Վարդանյանը պառկեցին գետնին /ֆոտո/

2012թ ավարտվեց, բայց դեռ կան կազմակերպություններ, որոնք շնորհում են “Տարվա մարդ”,”Տարվա քաղաքական գործիչ”,”Տարվա պատգամավոր”, “Լավագույն պետական գործիչ” տիտղոսներ: Հյուսիային համալսարանը և “Զորավիգ” թերթը որոշել են հետ չմնալ եւ նման մի մրցանակաբաշխություն էլ իրենք կազմակերպել: Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը նշեց , որ թեկնածուներին ընտրել են թերթի ընթեցողներն ու համալսարանի ուսանողները: Թե ոնց են համատեղվել այդ երկու կառույցների […]

Շատով` Սերժ Սարգսյանին

Հայաստանի Ազգայնական միավորման քաղաքական խորհրդի հավաքի ժամանակ միաձայն որոշվելէ ՀՀ նախագահական ընտրություններում միավորման բոլոր անդամների ձայները տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:     “Կանանց ֆորում” հասարակական կազմակերպությունը հայտարարություն է ընդունել ՀՀ նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:     “Հայրենանվեր մահապարտներ” հայրենասիրակական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի