17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նրա տեղը կընտրեն. պահանջում է ընտրացուցակից հանել ՌԴ-ում բնակվող դստեր անունը

Աջափբյակ համայնքի թիվ վեց-քսաներկու ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը պահանջում էր քվեաթերթիկից հանել ՌԴ-ում գտնվող իր դստեր անուն-ազգանունը: Քաղաքացին Henaran.am-ին ասաց, որ կասկածներ ունի, թե ինչ-որ մեկը նրա անվան տակ կքվեարկի:

”Պահանջում եմ, որ կամ ցուցակից հանեն, կամ անվան դիմաց գիծ դնեն: Թող ամեն ինչ պարզ լինի, որ ասում են էդքան, խոսում են, դե թող անեն: Ոչ թե կասկածում եմ, այլ համոզված եմ, դրանում ընդհանրապես խոսք չկա` նրա տեղը կընտրեն”,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքացի Խաչիկ Սերգոյանը: 

Հանձնաժողովի նախագահ ԲՀԿ ներկայացուցիչ Բայանդուր Գալստյանը քաղաքացուն բացատրեց, որ ընտրացուցակների կազմման հետ իրենք որեւէ կապ չունեն եւ օրենքի խախտում կլինի, ինչ-որ նշում կատարել ընտրողի անվան դիմաց: ”Դա ոչ ես եմ որոշում, ոչ Դուք”,-նրան դիմեց հանձնաժողովի նախագահը, իսկ քաղաքացին անդրդվելի էր. ”Հենց էդ ա, մենք պիտի որոշենք”:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում  էր հրապարակել Հայստանում փաստացի չբնակվող , բայց հաշվառված քաղաքացիների ցուցակը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ