03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով

 

ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների փոփոխությունների վերաբերյալ

 

(18.02.2013 թ.  ժամը 12:00-ի դրությամբ, թարմացված)

 

 

 

 

 

 

Հ/Հ

 

 

ԱՄՍԱԹԻՎ

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԻՆՉ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ

9

02.02.2013 թ.

Ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ

Համացանցի «www.iditord.org» կայքեջում 02.02.2013թ. տեղադրված «#1444 ճնշումներ կամ հարկադրանք» վերտառությամբ հոդվածը, որ Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանը պարտադրել է բոլոր ուսուցիչներին՝ հավաքել անձնագրերը եւ միեւնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ իջեցրել, որ ով որքան կարող է՝ ցուցակով անձնագրեր հավաքի եւ բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ:

 

14.02.2013թ. քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` արարքում հանցադեպի բացակայութան պատճառաբանությամբ:

22

14.02.2013 թ.

Ոստիկանության Նոր Նորքի բաժին

14.02.2013թ. ժամը 16:20-ին ՀՀ ոստիկանության հերթապահ մասից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ 093-92-13-22 հեռախոսահամարից «Թեժ գիծ» է զանգահարել Կամո Արշավիրի Արսենյանը և հայտնել, որ իրենց տուն են եկել երեք քաղաքացիներ  և հարցրել` քանի հոգի են տանը գրանցված, ընտրության գնալու են, թե` ոչ, ինչով ոտնահարել են իրենց իրավունքները:

Բացատրություն է վերցվել Կ.Արսենյանից, որը հայտնել է, որ իր տան դուռը թակել են երկու կին և հարցրել, թե իրենց բնակարանից քանի անձ է ընտրությանը մասնակցելու, ովքեր են ներկա, ովքեր բացակա, այնուհետև ծածկել է բնակարանի դուռը, իսկ նշված կանայք հեռացել են, որոնցից մեկին է դեմքով ճանաչել որպես համատիրության աշխատակից, ինչից էլ ինքը զայրացած զանգահարել է ոստիկանության թեժ գիծ:

Հանձնարարություններ են տրվել օպերատիվ ծառայություններին:

Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը և նյութերը 15.02.2013թ. եզրակացությամբ թողնվել է անհետևանք` հանցագործության դեպքը չհիմնավորվելու պատճառաբանությամբ:

29

15.02.2013 թ.

Ոստիկանության Շիրակի ՄՎ

2013թ. փետրվարի 12-ին <www.raffi4prezident.am> ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, որ քաղաքացի Հայկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս օրերին Գյումրիից մեծ թվով չափահաս մարդկանց բերում, գրանցում են Երևանի տարբեր հասցեներում, որպեսզի քվեարկեն և՚ Գյումրիում, և՚ Երևանում՝ ընտրելով Սերժ Սարգսյանին: Շեշտվում է, որ այդ ապօրինության մեջ ներքաշվում են հատկապես մսի կոմբինատի աշխատակիցները:

Վերը նշված ահազանգով Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերով հիմնավորվել է, որ Գյումրու մսի կոմբինատը վաղուց չի գործում : Բացատրություններ են վերցվել հարակից թաղամասի բազմաթիվ բնակիչներից, սակայն Գյումրի քաղաքի բնակիչներին Երևան քաղաքի տարբեր հասցեներում հաշվառելու որևէ դեպք չի հաստատվել :

17.02.2013թ. քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցադեպի բացակայութան պատճառաբանությամբ

 

89

18.02.2013թ.

Ոստիկանության Դիլիջանի բաժին

Համացանցի <<iditord.org>> կայքում տեղադրվել է տեղեկություն, որ Դիլիջան քաղաքում Ս.Սարգսյանի շտաբի կողմից ընտրակաշառքներ է բաժանվում

Կատարվում է հետաքննություն

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ