Խմում են հայրենիքի եւ նախագահի կենացը /վիդեո/
Եթե նախկինում հայ օջախների հանդիսություններում սեղանի թամադաները պիտի լինեին ազգ ու տակին ծանոթ, հռետորի ձիրք ունեցող մարդիկ, ապա հիմա թամադաները կարող են լինել անծանոթները: Սա, թամադա Գագիկ Ռոստոմյանի կարծիքով, չի խանագարում տոնակատարությանը:
“Նախապես ճշտում են այդ մարդկանց հետ, անունները գրում ենք ու սխալվել բացառված է”,-ասում է: Գագիկը արդեն ութ տարի է թամադա է եւ համոզված է, որ դա էլ է հատուկ մասնագիտություն: Ինչու չէ, նաեւ բիզնես:
“Թող ինձ ներեն, բայց կոշկակարը, կահույքագործը եւ այլ մասնագիտությունների տեր մարդիկ փորձում են այսօր էժանով թամադայություն անել եւ գցում են մեր գործի պատիվը: Հարգելիս, ես չեմ փորձի կոշկակարություն անել, դու էլ մի փորձի թամադայություն”,-խորհուրդ է տալիս թամադա Գագիկը:
Ութ տարի է ինչ թամադա է աշխատում: Չի դժգոհում, բնական է համարում, որ հայի բնավորության համաձայն, մի քանի բաժակից հետո կարող է խժդժություններ լինեն, բայց թամադայից է կախված` ” հավաքել” լսարանը:
Նախընտրական քարոզչության օրերին թամադա Գագիկը չի նկատել, որ առաջարկեն խմելու այս կամ այն թեկնածուի կենացը: “Բայց կան հավաքույթներ, որտեղ պարտադիր հայրենիքի եւ նախագահի կենացներն են առաջարկում խմել: Դե իհարկե, նախագահը որպես երկրի սիմվոլ”,-պատմում է նա:
Թե որոնք են թամադա Գագիկի սիրելի կենացները, ինչպես նաեւ Henaran.am-ի հետ զրույցի էլ ավելի հետաքրքիր մանրամասները` տեսանյութում: