24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի հայկական ջարդերի զոհերի ոգեկոչման արարողություն

Հունվարի 20-ին Բաթումի “Սուրբ Փրկիչ” եկեղեցում կայացել է 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի ոգեկոչման կարգ, որն անցկացրել է Աջարիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Արարողությունից հետո թափորն ուղղվել է եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել 1990թ. Բաքվում տեղի ունեցած եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակը: Հավաքվածների առջև ելույթ է ունեցել […]

Ավանդների հարցն ի՞նչ է լինելու. գյուղացիները` Բագրատյանին

”Խորհրդային միության ավանդների հարցն այսպես է, իննսունմեկ թվականի հոկտեմբերի չորսին Ելցինը հայտարարեց, որ խնայբանկն էլ չկա, դրանից օրեր հետո ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալուց, այդ ավանդները մնացին այդ բանկում”,-այսօր Վերին Արտաշատ գյուղում այս պատասխանը տվեց նախագահի թեկնածու, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ գյուղացիները հարցրին, թե ինչ եղան իրենց “քրտինքով վստակած գումարները”: ”Իննսունվեց թվականին […]

Ամերիկյան “Փարոս” եւ “Դադուրյան” հիմնադրամներն օգնության ձեռք են մեկնել գյումրեցի անօթեւան ընտանիքներին

Կալիֆորնիայի “Փարոս” հիմնադրամը “Փարոս հարյուր հանուն հարյուրի” ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից “Դադուրյան” հիմնադրամի օժանդակությամբ օրերս “Շիրակ կենտրոնի” համագործակցությամբ  իրականացրեց “Գյումրու ձմեռ” բարեգործական ծրագիրը:   Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30 խմ և 350 անչափահա երեխաների ու պատանիների` ձմեռային կոշիկներ ու վերարկուներ:

Ցավակցություններ սիրելի Նաիրայի մահվան առիթով

Մեր սիրելի գործընկերոջ` “Առավոտ” օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան առիթով ցավակցական հաղորդագրություններ են ստացվում քաղաքական ուժերից: “Հանրապետութուն” կուսակցությունը եւ Հայոց համազգային շարժումը խոր վշտով ցավակցում են Նաիրայի հարազատներին եւ մտերիմներին:

Անկարայում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում

2013թ. հունվարի 19-ին Անկարայում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում, որը կազմակերպվել էր “Մարդու Իրավունքների Միության” Անկարայի կենտրոնի, “Մտքի Ազատություն Նախաձեռնության”  եւ տեղական այլ հասարակական կազմակերպությունների կողմից։    Թուրքիայի ականավոր մտավորականների մասնակցությամբ ֆորումի աշխատանքներին հրավիրվել էին նաև “Արեւմտահայոց Ազգային Համագումար” միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանը (ԱԱՀ փոխնախագահ) և Սևակ Արծրունին (ԱԱՀ Խորհրդի […]

80 զոհ` Ալժիրի նավթային համալիրի գրոհի արդյունքում /վիդեո/

Ալժիրի նավթագազային համալիրի զավթելու գործողության արդյունքում 80 մարդ է զոհվել, որոնցից 30-ը արտասահմանցիներ են` Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ռումինիայից եւ Նորվեգիայից, ովքեր աշխատում էին նավթային ընկերությունում, հաղորդում է “Reuters”-ը: Նախօրեին տարածքը զննելու արդյունքում եւս 25 մարդու դիակ է հայտնաբերվել: Ալժիրի իշխանությունները պնդում են, որ զոհվածներից 32-ն ահաբեկիչներ են` նշելով, որ այդ թիվը վերջնական չէ: Ներկա […]

Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել. Հրանտ Բագրատյան /վիդեո/

՛՛Ես հաղթելու եմ, ես շատ լավ գիտեմ ինչ եմ անում՛՛,-այսօր Վերին Արտաշատ գյուղում իր քարոզարշավի մեկնարկին ասաց ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Ներկաները հետաքրքրվեցին, թե ինչ է տեղի ունենում նրա և ՀԱԿ-ի միջև, ինչու նա լքեց ՛՛Կոնգրեսը՛՛: ՛՛Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել՛՛,-նկատեց Բագրատյանը, հավելելով, որ ուղղակի ՀԱԿ որոշ անդամներ չէին […]

Կկազմակերպվի զինծառայողների ծնողների այց զորամասեր

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մայթերի, այգիների ու բակային տարածքների ձյան մաքրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջաններում ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակիցը նդհանուր օգտագործ մանտարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջներիկատարումը: Հանձնարարվել է պայմանագրային պարտավորություններըչկատարող բոլոր տնտեսվարողների նկատմամբ կիրառել “Առևտրի և ծառայությունների”և […]

Վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարող են մասնակցել քվեարկությանը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո±ղ են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի