08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուզում եմ, որ իմանաք՝ ձեզ առաջնորդելը մեծագույն պատիվ ու երջանկություն է:. Սերժ Սարգսյան /վիդեո, ֆոտո/

Երեւանի հանրահավաքում ելույթ ունենալով Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց, որ այս պայքարում  ինքը չի նահանջելու: Սերժ Սարգսյանը հանուն փոփոխությունների սկսած  պայքարը մինչեւ վերջ հասցնելու կամք ու եռանդ ունի: թեկնածուն համողված է որ անեւ բոլորը ունեն նման ցանկություն:

“Այն կանայք ու տղամարդիկ, որոնց ես հանդիպում եմ այս օրերին, մեր երկրի բոլոր անկյուններում:

Զավակին բանակ ուղարկած մայրը, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդու ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում: Նա՛ ունի նման առաջնորդի կարիք: Գյուղացին, ով վարկ է վերցրել ու կարկտահար բերքը արտում շվարած մնացել է` բանկի պարտավորություններն ուսերին: Նա՛ ունի այդպիսի առաջնորդի կարիք: Տաքսու վարորդը, ով Աստծո ամեն օր աշխատում է Աստված գիտի քանի ժամ, որ մի քանի հազար դրամ ավել տուն հասցնի: Նա՛ ունի այդպիսի առաջնորդի կարիք: Բարձրադիր գյուղում իր առաջնեկի լույս աշխարհ գալուն աղոթքով սպասող մա՛յրն ունի այդպիսի առաջնորդի կարիք: Սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկ հայուհի՛ն ունի այդպիսի առաջնորդի կարիք: Երեւանի ծայրամասից նոր գիտելիքի ու ստեղծագործելու համար “Թումո” հասնող հնամաշ կոշիկներով, սակայն աշխարհը գրկելու պատրաստ պատանի՛ն ունի այդպիսի առաջնորդի կարիք:

Անապահով ընտանիքի իր աշակերտի համար իր համեստ միջոցներով գրենական պիտույքներ գնող ուսուցի՛չն ունի այդպիսի առաջնորդի կարիք:

Հայաստանի մեծ քաղաքներում ու փոքր գյուղերում ուսման ծարավ մանչուկները, որ այս պահին երազում են գործարար կամ գիտնական, զորավար կամ դիվանագետ, նկարիչ կամ երգահան, կամ էլ հենց նախագահ դառնալու ապագայի մասին: Նրա՛նք ունեն առաջնորդի կարիք: Առաջնորդ, ով կպայքարի հանուն այդ ապագայի: Որովհետեւ այս մանչուկների երազանքները պետք է պաշտպանել: Պաշտպանել՝ բարեփոխումներով”,-ասաց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով,  մեծագույն պատիվ ու երջանկություն է հայ ժողովրդին առաջնորդելը:

“ Ամենամեծ երջանկությունը, որ կարող էի երազել իմ պատանեկության տարիներին: Ուզում եմ, որ իմանաք՝ ոչ ոք չի ծնվում առաջնորդ: Առաջնորդին ծնում է ձեր վստահությունը: Առաջնորդի ուժը մարդկանց արհամարհելու ունակությամբ չի չափվում:”,-ասաց նա:

Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ, իսկ ելույթի հետաքրքիր հատվածները եւ “Դեպի ապահով Հայաստան” երգի կենդանի կատարումը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ