”Բարեկամություն ունի Ամերիկա, երևի կօգնեն էլի, որ հմի սենց լավ ռիսկով խոսում ա … ” /վիդեո/
Տավուշի մարզկնետրոն Իջևան քաղաքի մեծահասակները ՀՀ 4-րդ նախագահին խնդրում են միայն, որ ժողովրդի մասին մտածի, իրենց քաղաքում աշխատատեղեր բացի: ”Ով էլ ընտրվի` ժողովրդի մասին մտածի”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանք: Վերջիններս հույս ունեն, որ փոփոխություններ կլինեն:
Մեր զրուցակիցներից ոմանք կարծում են, որ թեկնածուներից ամենալավը ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: ”Ուզում ենք իրան ընտրենք, լավ կըլի վատ կլնի, իրա խոսքի տերն ա էլի … ծրագիրը դե լավ ա գրած, դե էնտեղ բարեկամություն ունի Ամերիկա, երևի կօգնեն էլի, որ հմի սենց լավ ռիսկով խոսում ա”,-Հովհաննիսյանի մասին ասաց իջևանցիներից մեկը:
Մյուս “կյանք տսած” իջեւանցիները ասացին` ոչ մեկին էլ չեն հավատում. “շատերն են եկել, խոստումներ տվել … “:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին. ”Բագրատյանը, նա հին բաներիցն է, դա լավ եմ հասկանում: Բագրատյանի մասին չեմ կարա ոչ մի բան ասեմ, պատերազմի ժամանակ վարչապետ էր, վագոնով շիբին էին ծախում, ես նրա մասին ի՞նչ կարամ ասեմ”,-ասաց ակտիվիստ պապիկը: