02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Ազատ գոտի կամ էլ. Հայաստան”

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ “Ազատ գոտի կամ էլ. Հայաստան” գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է “Լրագրողներ հանուն ապագայի” ՀԿ-ն: Գրքում զետեղված լրագրողական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում վերջին 5 տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցությանը, կայքերի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին, ցանցային պատերազմներին, լրատվամիջոցների փոխակերպմանը և այլն: Այլ խոսքով` գիրքն այն մասին է, թե ինչպես […]

Հայրիկյանի սերիալի “the end”-ը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել քվեարկության օրը հետաձգելու պահանջի դիմումը: Այս մասին Henaran.am-ին ասաց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Այսպիսով, կարող ենք փակված համարել Հայրիկյանի ՍԴ դիմել-չդիմելու, քվեարկության օրը հետաձգել-չհետաձգվելու հետ կապված սերիալային դարձած հարցադրումներին: Նշենք, որ Հայրիկյանն այլեւս չի կարող դիմել ՍԴ, քանի որ գործող օրենդրությամբ նման պահանջով […]

Բոտուլիզմ. հիվանդի վիճակը ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ    Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է: Փետրվարի 9-ին Ջերմուկի բնակիչը սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Հաջորդ օրն առավոտյան ժամը 10-ի մոտակայքում հիվանդը զգազել է […]

Ավազակային հարձակում. դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել տան անդամներին

Փետրվարի 10-ին, ժամը 20.00-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության  անշարժ  հենակետի հարեւանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել: Ըստ ոստիկանության լրատվության վարչության հաղորդագրության, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ից  19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված եւ ինքնաձիգներով զինված […]

“Արտասահմանից զանգել, ասել են` Րաֆֆիին ընտրենք” /ֆոտո/

“Մեկ անգամ ազատ լինենք, բայց մասնակցենք ընտրություններին”: Այսօր` փետրվարի 11-ին Տավուշի մարզ կատարած քարոզարշավի ժամանակ նման կոչ արեց դիլիջանցիներին ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության ” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուն ընտրողների հետ մասսայական հանդիպում չանցկացրեց, այլ շրջեց քաղաքում` մեկ առ մեկ ողջունելով մեծերին ու փոքրերին: Հովհաննիսյանն այցելեց նաեւ քաղաքի առեւտրի կենտրոններ, այստեղ հարցրեց` նվազել է, թե աճել […]

ԱԱԾ-ից տեղեկացնում են

Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը.  Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր “Նագան” տեսակի […]

“Հեռու տար ապարատդ, կջարդեմ … ” /վիդեո/

Ներկայացնում ենք հերթական միջադեպը ՃՈ աշխատակցի եւ քաղաքացու միջեւ: Համոզված ենք, սա Հայաստանի ճանապարհներին գրանցվող տասնյակ միջադեպերից հերթականն է, որ բարձրաձայնվում է: Առաջարկում ենք դիտել տեսանյութը: Տեսանյութը՝ NewsVideoArmenia-ի

Թեկնածուներից ամենապրիմիտիվն ու ամենամութը

Հայրիկյանի շուրջ ստեղծված աժիոտաժին զուգահեռ սոցցանցերում երբեմն հիշում են նաեւ մյուս թեկնածուներին: “Ես իհարկե չեմ շտապի քննչական մարմիններից առաջ անցնել և ինչ-որ եզրահանգումներ անել, բայց փաստացացի ստացվում է, որ առաջին հայացքից պրիմիտիվ Վարդան Սեդրակյանը ընտրարշավի ամենամութ թեկնածուն է: Մարդը միլլիոններ ունի, բայց չի կարողանում բացատրել, թե դրանք որտեղից են: Ունի տարօրինակ վստահություն իր ուժերի վրա […]

Հայրիկյանը “անհաղթահարելի խոչընդոտ” է դառնում բյուջեի համար

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը փետրվարի 8-ից սկսվել եւ շարունակվում է: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: “Քանի որ դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշումը` քվեարկությունը հետաձգելու մասին, ապա ըստ ժամանակացույցի` ընտրական բոլոր գործընթացները շարունակվում են”,-ասաց նա: Տպագրվելու է 2 մլն 579 քվեաթերթիկ` մեկ քվեաթերթիկը 5 դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ […]

Էրդողանի armenaphobia-ն /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փետրվարի 5-ին գտնվում էր Հունգարիայի մայրաքաղաքԲուդապեշտում: Այցի շրջանակներում նախատեսված էր նաեւ ելույթ եւ հանդիպում հունգարական ԷԼԹ(ELTE) համալսարանում: Համալսարանի հայ ուսանողներին նախապես տեղեկացրել էին կայանալիքհանդիպման մասին: Որպես իսկական հայրենասերներ` նրանք գլուխ էին կոտրում`մտածելով հարցեր, որոնք հանկարծակիի կբերեին թուրք վարչապետին: Սակայն, այստեղ եւս թուրքական armenaphobia-ն իրեն սպասեցնել չտվեց: Ավելին, ոչ միայն հայ, այլեւ հույն ուսանողներին արգելվեց մուտք գործել հանդիպման դահլիճ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի