07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Քաղաքացի Համլետ Նիկողոսյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի “Թեժ գիծ” և հայտնել, որ Արագածոտնի մարզի գյուղապետերը հարկադրում են ՀՀ նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին:  

ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն` հանգամանքները ստուգելու համար:

Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոստիկանությունում ստացված գրության՝ քաղաքացի Գարեգին Վարդանյանը ահազանգել է ՄԻՊ “Թեժ գիծ” և հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշ վստահված անձինք պարտադրում և հարկադրում են ընտրել գործող նախագահին:

ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:

Քաղաքացի Հենրիկ Արշակյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի “Թեժ գիծ” և հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրակաշառքներ են բաժանում:

ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:

Քաղաքացի Խաչիկ Վարդանյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի “Թեժ գիծ” և հայտնել, որ իրենց ստիպել են մասնակցել նախագահի նախընտրական քարոզարշավին:  

ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ

ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 16-ի դրությամբ, քննարկվել և քննարկման փուլում է գտնվում  45 դեպք, որից  որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 7 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 36 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, իսկ 1 դեպքով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է տարածքային դատախազություն` քննարկման:

Հրապարակման մեջ մատնանշված տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր

Փետրվարի 15-ին համացանցում զետեղված “Շիրակացու փողոցի թիվ 75/ա շենքի բնակիչներին ընտրակաշառքներ են բաժանվում” հրապարակման մեջ մատնանշված տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր

Փետրվարի 15-ին համացանցում զետեղված “Ղանդիլյան և Մուսաելյան փողոցների բնակիչներին 5000 դրամ  ընտրակաշառք են բաժանում” հոդվածում նշված փաստերի հիման վրա ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Փետրվարի 15-ին համացանցում զետեղված “ՀՀԿ կամավորների կողմից կեսգիշերին 5000 դրամ ընտրակաշառքներ են բաժանվում” հոդվածում նշված փաստերը ստուգելու նպատակով ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ