14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վառելիք հայթայթում են թաղամասից ոչ հեռու գտնվող քաղաքային աղբանոցից /վիդեո/

Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ “Շիրակ կենտրոնի” աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի […]

Անդրանիկ Զատիկյանին թունավորե՞լ են

Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորման միջոցով: Այս կարծիքին են Զատիկյանի հարազատներից ոմանք: Այս տարվա հունվարի 13-ին` ժամը 7:00-ի սահմաններում Երևանի Մեծարենցի փողոցում հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հնարավոր վարկածներից է թմրամիջոցի դոզայի գերազանցումը, սակայն մահացածի հարազատներից ոմանք դա բացառում են, […]

Բենզալցակայանի աշխատակիցները թունավորվել են

Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից երեկ “սուր էկզոգեն թունավորում” ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 3 տղամարդ:  ՀՀ ոստիկանության հաղորդմամբ`բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով աշխատողները մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել  հիվանդանոց:

Ավտոմեքենաները մնացել են ձնակույտի մեջ

Հունվարի 30-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կեղծ վարորդական վկայականներով

Հունվարի 29-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց b/c կարգի վարորդական իրավունքի կեղծ վկայականներ պատրաստելու, իրացնելու և օգտագործելու մեջ մեղադրվող Ս. Սամվելյանի, Ա. Ղափանյանի, Ռ. Փնջոյանի և Գ. Սարկիսյանի քրեական գործով դատաքննությունը:    Դատական նիստի ընթացքում ամբաստանյալները դատարանին միջնորդեցին դատական քննության արագացված կարգ կիրառել:    Դատարանը վերջիններիս պարզաբանեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատական քննության […]

Յուրացրել է ապահովագրավճարները

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Դավիթ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:    Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ-ում որպես Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վաճառքի կետի ղեկավար, 2010թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2012թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդների կողմից վճարված ապահովագրավճարները […]

Քասախում որդին սպանել է 89-ամյա մորը

Ոստիկանությունը բացահայտել է, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924թ. ծնված Ժ.Սարգսյանը ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես ահազանգվել էր, այլ սպանվել է հարազատ որդու կողմից, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ոստիկանության ահազանգ էր ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924 թ. ծնված Ժ.Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ […]

“Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ս “Դեպի ապահով Հայաստան”-իդ վնաս չի, վնաս չի … /օրվա կադր/

Իջեւանում դեռ շարունակում է քամու եւ ձյան տակ տարուբերվել անցած խորհրդարնական ընտրության ՀՅԴ կարգախոս-պաստառը: “Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ը մեն-մենակ է “Դեպի ապահով Հայաստան” պաստառների բազմության մեջ: Միեւնույն է “Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ը “Դեպի ապահով Հայաստան”-ին վնաս չի, վնաս չի:

Կրկին Չակ Նորիսին

Համացանցում կրկին հայտնվել է ամերիկյան մարտաֆիլմերի գլխավոր հերոսներից մեկի` Չակ Նորիսի լուսանկարը: Ուշագրավն այն է, որ սա ոչ թե նկար է, այլ նախընտրական պաստառ, որտեղ դերասանը պատկերված է Արարատի ֆոնին: Հիշեցնենք, որ առաջին անգամը չէ, որ Չակ Նորիսի անունը սկսում է շոշափվել ընտրությունների նախաշեմին: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում շատ ընտրողների իրենց քվեաթերթիկի վրա թեկնածու […]

Հալեպում ավելի քան 65 դիակ է հայտնաբերվել. նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Սիրիական ապստամբների տվյալներով` Հալեպ քաղաքի արեւմուտքում` Քուվայք գետի ափին, առնվազն 65 տղամարդու դիակ է հայտնաբերվել` ձեռքերը կապված ետեւում եւ գլխի վրա հրազենային կրակոցներով: Սպանվածների դիակները ծածկված են ցեխով: Սիրիական ազատագրական բանակի կապիտանի տվյալներով` սպանվածների մեջ կան նաեւ դեռահասներ, հաղորդում է “BBC”-ն: Կապիտանը նշել է նաեւ, որ բազմաթիվ դիակներ կան նաեւ գետի մեջ եւ որ դիակների թիվը կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի