12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Այդ տեսակի քոքը պետք է կտրվի”

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պետք է հրաժարվի մարզպետի պաշոնից: ”Իրա տեղը մեկ ուրիշը լիներ, արդեն վաղուց հրաժարական կտար”,-այսօր փետրվարի 15-ին` քարոզարշավի շրջանակներում հայրենի Արա գյուղում խոսելով Սյունիքի հողերը Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին համաձայնագրից, ասաց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:  

”Սյունիքի մարզպետին պետք է վերցնել ու ճանապարհել մի այլ տեղ, այդ տեսակի քոքը պետք է կտրվի: Մարզպետն ինքնուրույն պայմանագիր է կնքում, անում է այն, ինչ ուզում է”,-զայրացած հավելեց Բագրատյանը:

Նշենք, որ  իրանական կողմին անհրաժեշտ է առնվազն 50 հեկտար արոտավայր, հայկական կողմն էլ վարձակալության արժեք է սահմանել տարեկան 25 դոլարը` մեկ հեկտարի դիմաց: Վարձակալության ժամկետը նախնական 5 տարի է` երկարաձգման հնարավորությամբ մինչև 10 տարի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ