18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

” Տո……”. թեկնածուները` սյունեցի օգտատիրոջ դիտարկմամբ

“Ֆեյսբուքի”  օգտատեր Սասուն Մանուկյանը  Սյունիքից ուրախությամբ գրել է, որ քարոզարշավը եզրագծին է հասել եւ անդրադառնում է  թեկնածուներին:

Ըստ օգտատիրոջ, Հրանտ Բագրատյանը հասկացրեց, որ տնտեսական լուրջ ծրագիր ունի, բայց նախկինից մնացած ժառանգությունը թույլ չտվեց խոսելու օրվա հարցերից, ու նա ստիպված էր անընդհատ արդարանալ:

 “Անդրիասը թերեւս միակն էր, որ ինքազոհության գնաց անորոշ նպատակի համար….Արման Մելիքյանը ասում է` սա ընտրություն չի, բայց ինձ քվեարկեք: Հայրիկյանը ստիպեց, որ օրենքի փոփոխության մասին մտածենք, որտեղ գրվի  “ՀՀ ընտրություններին կարող է մասնակցել ՀՀ ցանկացած քաղաքացի, բացի Հայրիկյանից..”,-գրել է օգտատերը:

Սասուն Մանուկյանը  էպոսագետ-թեկնածու Վարդան Սեդրակյանին համարում է “ մեր այս ընտրության քեֆ- ուրախությունը”  եւ ավելացնում. “…այնքան ժամանակ քանի դեռ ընտրությանը լուրջ չես վերաբերվում, երբ լրջանում է` ուզում ես ասես ՏՈ……”:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ հասարակ մարդու հոգեբանությունը հասկանալ ու անգամ թիրախ դարձած քայլերով գրավել ընդիմադիր, փոփոխության կարոտ մարդու ուշադրությունը: “….կարճ ասած լինել հիմնական ընդիմադիրը”` բնութագնում է օգտատերը:

“ Սերժ Սարգսյանը միակն էր, որ ասաց`  ԽՆԴՐՈՒՄ ԵՄ քվեարկեք իմ օգտին, բայց արդյո՞ք հայ ընտրողը կհավատա խոստումներին ու կհարգի խնդրանքը. ցույց կտա ժամանակը ու ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ լինելությունը, չնայած մեզանում պատրանքը ավելի շատ է քան իրականությունը…”,-եզրափակում է օգտատերը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ