06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մահ ոստիկանության բաժանմունքում

Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնում մահացել է Գյումրիի բնակիչ Սամվել Գրիգորյանը: Նույն բաժնում և նույն սենյակում են գտնվել նաև նրա երկու դուստրերը: Ս.Գրիգորյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել դստեր կողմից ստացված ահազանգի հիման վրա:

Ըստ այդ ահազանգի՝ հայրը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է ընտանիքի անդամների հետ և պատառաքաղով սպանելու սպառնալիքներ տվել ահազանգի հեղինակ դստեր ամուսնուն: Ահազանգողը խնդրել է ոստիկանների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները ահազանգի հեղինակին, նրա քրոջը և հորը ոստիկանության Գյումրիի բաժին են ուղեկցել նույն մեքենայով:

Ոստիկանության բաժնում Ս.Գրիգորյանը աթոռին նստած սկսել է փսխել, ապա մահացել է: Նախնական տեղեկություններով՝ մինչ ոստիկանության բաժին գալը նա մեծ քանակությամբ սպիրտ էր օգտագործել:

Արդեն կատարվել է մահացածի դիահերձումը: Դեպքի քննությամբ, ըստ ամենայնի, կզբաղվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

 

Աղբյուրը` “Փաստինֆո”-ի

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ