09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 810 ուսանողի տրամադրեց կրթաթոշակ

Փետրվարի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի՝ անվճար համակարգում չընդգրկված մոտ 810 ուսանողի: Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակ ստացան բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ունեցող, սոցիալապես անապահով, սահմանամերձ շրջանների ուսանողները:

Կրթաթոշակների հանձնման արարողությանը ներկա էր և մի շարք ուսանողների հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ նրանց աջակցության հարցում լինելու են հետևողական։ ՙԿառավարության կարևորագույն կարգախոսը հետևյալն է. ֆինանսական միջոցների բացակայությունը, սոցիալական իրավիճակը հայկական ընտանիքներում չպետք է դառնան պատճառ, որպեսզի մեր տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն։ Մեր ջանքերն այդ ուղղությամբ լինելու են հետևողական։ Այսուհետև ևս ֆինանսական օժանդակությունը, որ մենք տրամադրում ենք երիտասարդներին, ավելացնելու ենք, և տարեցտարի ընձեռվող հնարավորությունները մեծանալու են՚,- ասաց ՀՀ վարչապետը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին է, որ ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացնում է ծավալներով աննախադեպ այս ծրագիրը։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ բացի կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս տրամադրել է միջոցներ՝ կրթաթոշակները փոխհատուցելու նպատակով։ Կ. Ավագյանը, նշելով, որ ծրագրի ամենակարևոր նպատակն ուսանողների առաջադիմությունը խթանելն է, կոչ արեց նրանց լինել ավելի ակտիվ. ՙՍա մի ծրագիր է, որի միջոցով ուսանողները համոզվում են, որ բարձր առաջադիմությամբ, գիտելիքներով կարող են ինչ-որ խնդիր լուծել իրենց համար, թեթևացնել ծնողների հոգսը՚։

 

Նշենք, որ կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել է հանրապետության պետական բուհերի 1-ին և 2-րդ կուրսերի մոտ 1400 ուսանող: Մարզերի բուհերում սովորող ուսանողներից ընդունվել է 232 հայտ, նրանցից 158-ն արժանացել են կրթաթոշակի։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երեք տարիների ընթացքում փոխհատուցել է ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձ։ 2012թ. դեկտեմբերին ուսման վարձերի փոխհատուցում ստացան նաև Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ