19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՕԵԿ-ը պարտք ունի. Ժողովուրդ

Իշխող կոալիցիայի անդամ “Օրինաց երկիր” կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ: Պարզվում է` այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը` կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք:

Թերթինհայտնի դարձավ, որ փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար դոլարի հասնող գումար:

Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: Ի դեպ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ սա առաջին դեպքը չէ, երբ “Օրինաց երկիր”-ը նույն պատճառով հայտնվում է դատարանում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ