Հաճախորդն ու վաճառողուհին իրար “միս” են կերել
Արտառոց միջադեպ է գրանցվել “Հրազդան” տոնավաճառում: Հաճախորդներից մեկը վիճել է վաճառուղու հետ, եւ խփել նրա աչքին: Մեր տեղեկություններով, վնասվել է վաճառողուհու աչքը: Իսկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ “Հրազդան” տոնավաճառում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ ժամը 12.35-ին “Արմենիա” բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ”ձախ ճակատքունքային շրջանի ջնջխված վերք վնասվածքով” իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել “Հրազդան” տոնավաճառի վաճառողուհի, 1966 թ. ծնված Անահիտ Ն.-ն՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է տոնավաճառում:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը13.00-ի սահմաններում, “Հրազդան” տոնավաճառում Անահիտ Ն.-ն վիճաբանել է իր ծանոթ Աննա Հ.-ի հետ, որի ժամանակ վերջինս եւ նրա որդին ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով նշված վնասվածքները:
Անահիտ Ն.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նույն օրը, ժամը 13.45-ին, “Էրեբունի” բժշկական կենտոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ “գլխուղեղի ցնցում հարցականով” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Աննա Հ.-ն՝ հայտնելով, որ Անահիտ Ն.-ն “Հրազդան” տոնավաճառում հարվածել է իր գլխին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Անահի Հ.-ի որդու ինքնությունը՝ 1988 թ. ծնված Արտյոմ Ն.:
Փետրվարի 16-ին, ժամը 17.35-ին, Աննա Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, “Հրազդան” տոնավաճառում, վիճաբանության ժամանակ Անահիտ Ն-ն ապտակել է իր դեմքին` պատճառելով նշված վնասվածքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: