06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի

Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր […]

ԼՂ խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը. Շարմազանով

ՀՀ Ազգային  ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-ին  Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստին հանդես է եկել բացման խոսքով, որտեղ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի […]

Զարուհին խելոք չի մնում. Իրավունք

”Իրավունքը” գրում է. ”Ըստ ”Ժառանգությանը” մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջև: Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով ”քառյակին”, գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը և կիսի Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն […]

Ով ում կուղարկի ՛՛գրողի ծոցը՛՛. Ժամանակ

Ներկայացնում ենք ”Ժամանակի” վերլուծականից հատվածներ. ”Հատկանշական էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին՝ այն իմաստով, որ եթե դեռ չկա հստակ բովանդակությունը, հնարավոր չէ խոսել դեմ կամ կողմ լինելու մասին, երբ կլինի, այն ժամանակ կքննարկեն՝ կո՞ղմ լինել, թե՞ դեմ: Ըստ էության, ոչ իշխանական քառյակի գործընկերները և անգամ կուսակիցները այդպես էլ չկարողացան հստակ […]

Սերժ Սարգսյանը Ծառուկյանի համար է անում. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ‘’Բարգավաճ Հայաստան’’ կուսակցությունում, որտեղ մի քանի ամիս է կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, թերեւս մոռացել են իրենց ծրագրի մասին։ Իսկ ծրագրում, որով ԲՀԿ-ն մասնակցել է 2012-ի խորհրդարանական ընտրություններին եւ որն առայսօր տեղադրված է նաեւ կուսակցության պաշտոնական կայքում, կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն են` 1. սահմանադրական փոփոխությունների համատեքստում համապատասխան օրենքների եւ այլ […]

ԱՄՆ-ն սպառնում է Եվրոպային

‘’Եվրոպան կարծես հոգնած Միացյալ նահանգների անդադար թելադրանքից, թե  Ռուսաստանին պետք հալածել, պետք է մեկուսացնել. Մերկելը հայտնվում Ուկրաինայում և ամեն ինչ տանում է դեպի խաղաղ գործընթաց: Եվրոպական մամուլը ևս ողողվում է խաղաղության մասին հոդվածներով’’ – լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա հաղորդած տվայլների, Մերկելի այցի հաջորդ օրը Սաուդյան Արաբիայի արքան […]

ՕԵԿ-ը դեռ կկողմնորոշվի

Օրինաց երկիրը չի կարծում, որ հիմա սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են: “Պարզապես, մեր երկիրն այնպիսի դիրք ունի, որ հարևան երկու երկրների հետ հարաբերություններ չունի, պատերազմական գործողություններ ունենք, կարծես թե այսպիսի իրավիճակում գտնվող երկրում սահմանադրական բարեփոխումները, այսինքն` խորհրդրանական կառավարման ձևին անցնելն այդքան էլ ժամանակին չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ […]

Իշխանափոխության պահանջ դնելու հարցը ԲՀԿ-ում չեն քննարկել. ԲՀԿ պատգամավոր /վիդեո/

“Թեժ աշնան մասին միշտ էլ լսել ենք, միշտ էլ աշունները թեժ են լինում, որովետև ամառային հանգստից հետո բոլորն էլ ավելի ջանքով եւ եռանդով լցվում են քաղաքականության ու մնացած կիսատ գործերին: Քաղաքականություն է, միշտ թեժանում է, միշտ նվազում է թեժացումը””,-լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե կարծում է, որ ներքաղաքական աշունը թեժ է լինելու, ասաց […]

“Ռոբերտ Քոչարյանը դառնալու է նախարար՞, գնա՞ միտինգ”

“Նա ժամանակ առ ժամանակ դա ասում է, առաջին անգամը չէ, և ես կարծում, որ վերջին անգամ չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, որտեղ նա ասում է, որ եթե հանգամանքները լինեն, ինքը կվերադառնա քաղաքականություն: “Ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հանգամանք, մոտակա հանգամանքը նախագահական […]

FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են ընտրատեղամասում /ֆոտո/

Նախօրեին Ռուսաստանում ընտրության միասնական օր է եղել, որի շրջանակներում 40 հազար մանդատի “ճակատագիր” է որոշվել, գրում է Life News-ը: Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում տհաճ միջադեպ է տեղի ունեցել, FEMEN-ի 3 ակտիվիստուհիներ ներխուժել են ընտրատեղամաս եւ մերկանալով մինչեւ գոտկատեղ` սկսել են Ուկրաինայի խաղաղության կոչեր անել: Ընտրատեղամասում աշխատող ոստիկաններն արագ արձագանքել են եւ կանանց ոստիկանական բաժանմունք են տեղափոխել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի