17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոռացել են անջատել տեսախցիկը. Յացենյուկը պարապում է` ելույթից առաջ /վիդեո/

Համացանցում է մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պարապում լրագրողների առաջ ելույթ ունենալուց առաջ: Նա ասում է այն տեքստը, որը պետք է մի քնաի րոպեից պաշտոնապես հայտարարի լրագրողներին: Ամենայն հավանականությամբ` լրագրողները մոռացել են անջատել տեսախցիկը, գրում է korrespondent.net-ը:  

Հարցերն ինձ այնտեղ են տալու. Սերժ Սարգսյան /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը եւ սկսվեց խորհրդի նիստը: Երբ գործադիր մարմնի անդամները ՀՀԿ գրասենյակից մտնում էին Կառավարության նիստերի դահլիճ, լրագրողները փորձեցին հարցեր ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:  Վերջինս, բարեւելով լրագրողներին եւ ցույց տալով դահլիճը, ասաց, որ հարցերն այնտեղ են տալիս: Մանրամասները` տեսանյութում:

Թեժ է լինելու, բայց ընդհարումներն՝ ուրիշ տեղ /վիդեո/

՛՛Ի՞նչի սա թեժ չի, ավելի թեժ ասածը ո՞րն ՛՛,-ի պատասխան հարցին, թե կարելի է ասել, որ թեժ աշունը հետաձգվում է, կատակով այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  ՛՛Թեժությունը, եթե պայմանավորված է նրանով, որ անպայման փողոցում ընդհարումներ լինեն, դա ուրիշ տեղ պետք է փնտրել: Թեժ է լինելու՛՛,-ասաց նա:  Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական-քաղաքական գործիչ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ և նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում: Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա […]

Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը

Ֆրանսիական “Ֆիգարո” թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստրոև Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են: «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները […]

Ի՞նչ կանի իշխանությունը /վիդեո/

Շուտով լրանում է քառյակի տրված ժամկետն իշխանություններին: Հիշեցնենք, որ 12 կետերի կատարման համար ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները իշխող ՀՀԿ-ին ժամանակ էին տվել մինչև սեպտեմբերի 30-ը: Henaran.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքվեց, թե արդյոք պատարստվում են էլի կետեր իրականացնել:  Մանրամասները՝ տեսանյութում:

ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Հարավային Կովկասում կոնֆլիկտի խաղաղ կարգավորուման ջանքերը

ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելնսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Այդ մասին ասվում է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրապարակված ՆԱՏՕ-ի  գագաթնաժողովի հռչակագրում: ՛՛Կողմերին կոչ ենք անում կառուցողական եւ ուժեղացված քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ լուծման գործընթացին՝ բանակցությունների հաստատված շրջանակների սահմաններում՛՛, – ասվում է հռչակագրում: Հռչակագրում […]

՛՛Դուռը փակում ես, պատուհանիցա մտնում, պատուհանը փակում ես, երդիկիցա ուզում իջնի՛՛ /վիդեո/

Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ նախագահնների հանդիպումներն ավելի լավ են, քան պատերազմական գործողությունները։  ՛՛Հանդիպումներին պետք է դրական վերաբերվել, բայց մեծ ակնկալքիներ պետք չէ ունենալ։ Քանի որ Ադրբեջանն ամենսկզբունքային հարցերում ուղղակի անբանակցելի կողմ է։ Ինչպես կարելի է բանկցել մի կողմի հետ, որը բացարձականպես չի պատկերացնում, թե իր զիջումները որոնք պետք է լինեն՛՛,-այսօր լրագրողների հետ […]

Կադրային փոփոխությունները կշարունակվե՞ն /վիդեո/

՛՛Ընդհանուր առմամբ Հանրապետայանը նախօրոք չի որոշում, թե ինչ կադրային փոփոխություններ ունի, և մենք փաթեթով կադրային փոփոխություններ չենք անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արյդոք ապագայում կադրային փոփոխությունները կշարունակվեն: ՛՛Անհրաժեշտությունը կլինի, նորից կանդրադառնանք կադրային փոփոխություններին, չի լինի, կաշխատենք, որովհետև սա գործընթաց է՛՛,-հավելեց նա: Պատգամավորը հիշեցրեց՝  նոր կառավարություն է ձևավորվել, […]

Քաղաքական խաղ, որ կոչվում է՝ 12 պահանջ. քաղաքագետ

’Նոր ազատական’’  քաղաքական կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատական տվեց ներքաղաքական դաշտին , այն համարելով մանկական խաղ, որը կոչվում է ՛՛տասներկու պահանջ՛՛: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված