28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը մեկնում է Միացյալ նահանգներ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար […]

Շոտլանդիայի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է. ԱԺ փոխնախագահ /ֆոտո/

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ փոխնախարար Մարտին Տլապայի և Չեխիայի խորհրդարանի սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի հետ: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը Չեխիա լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների զարգացման և երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման […]

ԱՄՆ-ը “Իսլամական պետության” գրոհայինների դեմ օդային հարվածներ է սկսել /վիդեո/

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակից պետություննները սկսել են Սիրիայում ՛՛Իսլամական պետության՛՛ գրոհայինների դեմ առաջին օդային հարվածները: Այս մասին հայտարարել է Պենտագոնը, գրում է newsru.com-ը: Պենտագոնի խոսնակ, ծովակալ Ջոն Կիրբիի խոսքով՝ հարվածների ընթացքում օգտագործվել են կործանիչներ, ռմբակոծիչներ և Tomahawk հրթիռներ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր ոչնչացնել և վերացնել «Իսլամական պետություն» խմբավորումը, որն արդեն մեծ […]

Սերժ Սարգսյանը հրահանգել է. Ժողովուրդ

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության եւ իշխող Հանրապետական կուսակցության միջեւ սպասվող բանակցությունները, առայժմ սահմանադրական փոփոխությունների շուրջ, պաշտոնապես կսկսվեն Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից հետո: ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացնում է, որ Սարգսյանը հրահանգել է իր թիմակիցներին՝ մասնավորապես սահմանադրական փոփոխությունների հանձնաժո­ղովին եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որպեսզի մանրազնին ուսումնասիրի Դաշնակցության ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը եւ իրեն զեկուցի՝ որքանո՞վ են դրանք […]

Խայտառակ կլինեն. Իրավունք

՛՛Ըստ տեղյակ աղբյուրի՝ ամենևին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք ՛՛եռյակի՛՛ վերածված ՛՛քառյակի՛՛ կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Ասում են՝ ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ: Նա նշել է, որ առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ կդառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել ներառել […]

ՀՅԴ-ից հետո եռյակում անհանգիստ են. Հրապարակ

Ոչ իշխանական դաշտն իսկական քաոս է հիշեցնում, ՀՅԴ-եռյակ պատերազմը դեռ չհանդարտված, հիմա էլ խլտրոցներ են ընկել եռյակի ներսում: Թեև ԲՀԿ-ն շարունակում է փախչել ”իշխանափոխություն” բառից, սակայն ”Ժառանգություն” կուսակցությունից վերջին օրերին ակնարկում են, որ անկախ ամեն ինչից, իշխանափոխության հարցը բարձրացվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում և քննարկվելու է ժողովրդի հետ: Գործընկեր կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին չեն […]

՛՛Կգաք, կտեսնեք՛՛. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է.  ՛՛Հոկ­տեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարա­կում հանրահավաք անցկ­ացնելու ՀԱԿԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի ներկայացրած իրազեկումը Երևանի քաղաքապատերանն ընդունել է ի գիտություն: Աժ ԲՀԿ խմբակցության պատ­գամավոր Ստեփան Աարգարյանը, սակայն, երեկ դժվարացել է պատասխանել հանրահավաքին առնչվող թղթակցի մի քանի հարցերին: Մաս­նավորապես պատասխանելով հարցին, թե արդ­յո՞ք ՀԱԿ, ԲՀԿ եւ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդները մասնակցելու են հանրահավաքին, ասել […]

Զառա Արամյանը չի վախենում. նա հայ-ռուսական բարեկամական ակումբի անդամ է /վիդեո/

Հաղորդավարուհի Զառա Արամյանը հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի անդամ է: Այսօր նա մասնակցում էր ակումբի յոթերորդ նիստին, որից հետո Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ռուսերենի դերին ու ունեցած նշանակությանը, Կիսելյովի հայտարարություններին, այսօրվա նիստի ընթացքին: Զառա Արամյանն ասում է, որ չի վախենում քննադատություններից, որ կարող են լինել իր` այս ակումբում մասնակցության վերաբերյալ: Ինքը, ի տարբերություն Կիսելյովի և շատ-շատերի, […]

Հակաադրբեջանական ագրեսիա Հայաստանում չկա. Հ. Նաղդալյան

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյից, թե Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջոցառումներ նախատեսվում են ռուսական կողմից: Նախագահի ներկայացուցիչը պատասխանեց, որ լինելու են մշակութային միջոցառումներ, ինքը կցանկանար, որ գոնե երկու ներկայացում թեմադրվեին: Պատգամավորը նաև ասաց, որ ադրբեջանական մի շարք […]

Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք. Թ. Պողոսյանը` Պուտինի ներկայացուցչին

”Լսելով Ձեզ, ինձ մոտ տպավորություն է, որ Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք: Գաղափարը նույնն է, դուք խոսում եք ռուսերեն լեզվի մասին: Տարբերությունը այն է, որ նա մեծ քլունգով էր եկել, իսկ դուք ավելի մեղմ եք ասում”,-այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստի ժամանակ ասաց ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` դիմելով ՌԴ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի