20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դե հիմա լսեք

”Դե հիմա լսեք”,- ԱԺ հայտարարության ժամին իր խոսքն այսպես սկսեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, նշելով, թե այսօր խոսելու է մանր-մունր խանգարչիստներից: ”Այդպիսի տերմին եմ հնարել բոլոր նրանց համար, ովքեր փորձում են խանգարել լուրջ գործունեություն ծավալող, լրջորեն երկրի ապագայով մտահոգված, լրջորեն ժողովրդական ալիք բարձրացնող ներկայացուցիչներին, ժողովրդի անկեղծ կարծիքն արտահայտող զանգվածներին”,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, թե անցած օրը հոսանքազրկելով հնչյունային տեխնիկան՝ փորձել են կտրել ժողովրդի ձայնը Սյունիքում, դրանից առաջ էլ ”մի քանի կամակատար մարդկանցով” են փորձել գերազանցել ժողովրդի ձայնը և այլն: ”Խեղճ ու կրակ սոցիալական ծանր մակարդակի վրա գտնվող ընչազուրկ մարդկանց ճնում են, նրանց ոստիակնություն են հրավիրում, փորքիկ աշխատավարձ ստացողներին սպառնում: Բոլոր նրանք, ովքեր համաժողովրական ալիքին մասնակցելուց կունենան խնդիր, թող անմիջապես զանգեն ԲՀԿ , ՀԱԿ ու ժառնագության պատգամավորներին”,-ասաց նա, իսկ իշխանություններին առաջարկեց վերանայել այս մոտեցումները:

”Այլևս փոփոխությունների ուրվականը շրջում է հանրապետությունով մեկ, այլևս հետնահանջ չի կարող լինել, այլևս ժողովրդական ալիքը լինելու է թելադրող: Բարիկադների մի կողմում կանգնում է քաղաքացին իր պրոբլեմով, մյուս կողմում` պատասխանատուն, որը չի ունենալու որևէ այլընտրանք, քան քաղաքացու պահանջը բավարարելը”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ