16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ակնհայտ արձանագրվում է, որ 2008-ի մարտի մեկին Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՀԱԿ խմբակցության հեղինակած ”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չի ընդունվի: ”Որովհետև սա խիստ վտանգավոր նախագիծ է: Եթե ընդունվի այս նախագիծն, ապա ես միանգամից հայտարարում եմ, որ ակնհայտ արձանագրվում է, որ 2008-ին մարտի մեկին Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է, որովհետև օգտագործել է զինված ուժեր: Բայց քանի որ այս իշխանությունն, ըստ էության, նախկին իշխանության ժառանգորդն է, ապա չի կարող այդպիսի հարված հասցնել, թեկուզ շատ շատ հարցերում իրենց իսկ կողմից քննադատված, նախկին իշխանությանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Հարցին, թե օրենքը հետադարձ ուժ կունենա, նա պատասխանեց. ”Ոչ, չի ունենա: Բայց օրենքի այս փոփոխության ընդունումը կազդարարի, որ 2008 թվականի մարտի մեկի հրամանագիրը հակասահմանադրական է ֆորմալ առումով: 2012 թվականին այս նախագծի ընդունումը նպատակ ուներ, որպեսզի այդ հրամանագրին օրինական, լեգալ տեսք տրվի, իբր թե նախկին նախագահը գործել է սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքների շրջանակներում”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ