11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն. Ն. Փաշինյան

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ի նիստում կառավարությունը Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին կրկին նշանակեց Սյունիքի մարզպետ, ապա ասաց, թե ինչու էր նա հրաժարվել այս պաշտոնից:

”Գործն ընթացավ հենց այս տրամաբանությամբ, բայց երբ նախաքննությունն ավարտվեց, և նյութերը հասանելի դարձան հանրությանը, ակնհայտ դարձավ, որ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն, պարտակել է ոչ միայն Ավետիք Բուդաղյանի սպանության փաստը, այլև սպանությունը կատարողին: Դեպքի տեսագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ Սուրիկ Խաչատրյանը սպանության ժամանակ ոչ միայն քնած չի եղել , այլև իր առանձնատան վերևի հարկից կանչել է Ավետիք Բուդաղյանին և երբ վերջինս կանչին արձագանքելով ետ է գնացել, սառնասրտորեն կրակել, սպանել է նրան”,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ամենը չեն փոխելու սերը Սյունիքի հերոս ժողովրդի հանդեպ: ”Որպես ՀՀ քաղաքացի, որպես Աժ պատգամավոր և որպես նախկին քաղբանտարկյալ` սույն հայտարարությամբ ցանկանում եմ զորակցություն հայտնել և գոտեպնդման խոսքեր հղել Սյունիքի ազատասեր, բայց գերեվարված ժողովրդին”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ