Վախ, մամա ջան, էս ի՜նչ ա կատարվում. հայտարարությունների ժամը Շարմազանովին ֆիլմ հիշեցրեց /վիդեո/
‘’Հայտարարությունների ժամն ինձ հիշեցրեց ‘’Միմինո’’ ֆիլմի այն հատվածը, երբ Մհեր Մկրտչյանի հերոսն ասում էր` վախ, մամա ջան, էս ի՜նչ ա կատարվում’’,-Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մինչ այժմ ելույթ ունեցած ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների ելույթներին:
‘’Ինձ թվում է` ես այս մարդկանց հետ չեմ աշխատում’’,-ասաց նա, ապա շարունակեց. ‘’ՍԴ-ի որոշումից սկսենք. Հարգելի բարեկամ, որ ՍԴ-ի որոշումը մեջբերում եք, դա շատ լավ է, ապրիլինր էր չէ ընդունվել, ապրիլից հետո քաղաքական մեծամասնությունը հրավիրել էր արտահերթ նիստ, որը բոյկոտել եք դուք` ոչ իշխանական քաղաքական ուժերդ: Երբ ձեզ հարցրինք` ինչու եք բոյկտում, ասեցիք` քաղաքական դիրքորոշում է, ոնց եղղավ` ձերը քաղաքական դիրքորոշում է, մերը դիրքորոշում չէ, թե ինչ-որ կարելի է եզին, չի կարելի Զևսին’’,-ասաց ԱԺ փոխնախագահը:
‘’ Խոսում եք արտահերթից, 58 ոչ իշխանական պատգամավոր կա: ԱԺ-ում երեկ 18:30 ներկա են եղել ու գրանցվել են 32-ը, ուր էին մնացածը: Իսկ 21:30 երբ որ ես փակեցի նիտը, ես էի, ԱԺ նախագահն ու քարտուղարությունը, բա ինչի չէիք եկել’’:
Շարմազանովը նշեց, իր գործընկերներից մեկն էլ խոսեց անտարբերությունից, ինչի հետ ինքը համամիտ է, ու միաժամանակ հարցնում է: ‘’Հիմա ձեզ հարց եմ տալիս` անտարբերությունից ելնելով ընտրություններից չմասնակցեցիք, ոչ թեկնածու առաջադրեցիք, ոչ էլ որևէ մեկին չքվեարկեցիք, ձեր ֆրակցիայի անդամին ոչ Ազգային ժողովի նախագահի, ոչ նախագահական ընտրություններին չսատարեցիք’’:
ՀՀԿ խոսնակը նաև նկատեց, որ պատգամավորների բառապաշարը հիշեցնում է նախընտրական շրջան: ‘’Ստիպված եմ ձեզ հիշեցնել, հետևեք ձեր իսկ խմբակցության անդամի օրինակին, որ արռահերթ ընտրություններ չեն սպասվում, լինելու է 2017-ի ընտրությունը, այնպես որ քամի մի արեք, նորմալ աշխատեք’’: