20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետության կողմից անբարոյական վերաբերմունք է. հայագետ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց, որ ՀՀ պետական կառույցները բացահայտ անտարբերություն են ցուցաբերում հայկական հուշարձանների պահպանման հարցում.

“Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մասնակցեց Վատինանի թանգարաններից մեկում քիրստոնեական արժեքներին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին: Այնտեղ նա ելույթ ունեցավˋ կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումը, խոսեց նաեւ Ջուղայի եւ Նախիջեւանի հուշարձանների ավիրման մասին:

Նախագահը հայտարարեց նաեւ, որ միջազգային հանրությունը չի անդրադարձել խնդրին: Նախագահի ելույթը շատ տեղին ելույթ էր, սակայն եթե այսօր Հայաստանում այս հարցի մասին չկա որեւէ պետական դիրքորոշում, այդ դեպքում միջազգային հանրությունից ի՞նչ պահանջենք”:

Բանախոսը նշեց, որ Հայաստանի պետական կառույցներն առայսօր որեւէ քայլ չեն արել մշակութային վանդալիզմը միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ 1998թ-ից 2006թ-ը Նախիջեւանի տարածքում Ադրբեջանի իշխանությունների եւ Նախիջևանի պետական իշխանությունների ձեռքով ավիրվել է 27 000-ից ավելի հուշարձան:

“Մենք հաշվապահների նման միայն կարողանում ենք փաստագրել, բայց մեր անելիքն է ներկայացնել միջազգային հանրությանն ու հասնել դատապարտման: Մինչ օրս այդ մասին Հայաստանում չի արվել ոչ մի պետական հայտարարություն, չեն կազմակերպվել ակցիաներ, կուսակցությունները ոչ մի հայտարարություն չեն հնչեցրել:  

Պետության կողմից անբարոյական վերաբերմունք է,   երբ ավիրվում են  հուշարձանները, ու չկա որեւէ աջակցություն”,- ասաց Արգամ Այվազյանը: Բանախոսի կարծիքով` այս անտարբերությունը կբերի նրան, որ կլինեն նոր ոչնչացումներ:

“Եթե ադրբեջանցիները, թուրքերն իրենք իրենց ձեռքով չավիրեն, ապա կֆինանսավորեն ուրիշներին, որպեսզի իրենք ավիրեն, պղծեն մեր հուշարձանները”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ