21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

”Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ շարժվելու ազատագրված տարածքներում”

‘’Սա քաղաքական դիվերրսիա է: Այն ունի այլ նպատակներ` ևս մեկ անգամ կրկնելու, որ այդ տարածքներում Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ շարժվելու և իրեն արգելում են ոչ օրինական իշխանությունները’’, – այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, այսպես մեկնաբանեց ԵԽԽՎ ընդունված նախագիծը ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիակազմ նիստում հաստատվել է ԵԽԽՎ բյուրոյի սեպտեմբերի 2-ի նիստի արձանագրությունը, որի համաձայն, որոշում է կայացվել ‘’Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում’’ զեկույց կազմելու մասին, և այդ հանձնարարականն, ըստ նշանակության, ուղարկվել է Քաղաքական հարցերի կոմիտե:

Վերջին երկու ամսում կատարաված դիվերսիաները, նույնպես այս գործընթացի մի մասն են կազմել և  այս ամենը իրար հետ սերտ փոխկապակցված են:  

Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության աշխատանքին` Ալավերդյանը նշեց. ’’այս պատվիրակությունը համեմատելի չէ նախկինների հետ, բայց դա մեզ բոլորովին բավական չէ Այս անգամ ևս ավելի քան յոթանասուն մարդ դեմ է քվեարկել հայկական նախագծին:
Իսկ եթե նայենք ակտիվությանը, որն ունի Ադրբեջանը միջազգային ծրագրերում, կտեսնենք, որ նրանք դրական արդյունքով են ավարտում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ