20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդունելի չէ, որ հանցագործներին կառավարությունում գործի ընդունենք. վարչապետը` Ս. Խաչատրյանի նշանակումից

”Մի քաղաքացի արդեն բավական երկար ժամանակ հեռախոսազանգերով ու նամակներով անհատ անհանգստացնում է ինձ ու առաջարկում է  ձեր կառավարությանն իրեն աշխատանք տալ”,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկեց ներկայացնել այդ անձի կենսագրությունն ու ասաց, որ այն հարուստ ու բուռն է եղել, անհատը երեք անգամ տարբեր պատժամիջոցների է դատապարտվել տարբեր հանցանքների համար, բոլորովին վերջերս մարդ է սպանել, կին է ծեծել:

”Քաղաքացու անունը Սուրիկ է, յուր միլիոն դոլար քյաշ փող ունի, մի լավ գործ տաք նրան` նախարար, փոխնախարար, ծայրահեղ դեպքում մարզպետի պաշտոն”,-առաջարկեց Փաշինյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես պատասխանեց. ”Ես կուզեի` ձեզ հարցը հստակեցնեիք` ում է վերաբերում, կպատասխանեի այդ դեպքում”:

Փաշինյանը նշեց, որ նույն կենսագրություն ունեցող Սուրիկ Խաչատրյանին նախորդ շաբաթ նշանակել են Սյունիքի մարզպետ:  ”Մտածեցի` այսպիսի կենսագրությամբ մարդիկ կարող են հավանկնել ձեր կառավարությունում պաշտոններ ստանալու”:Հովիկ Աբրահամյանն էլ կրկին խնդրեց հստակեցնել` նշելով, որ ինքը հարցի կոնկրետ պատասխանից չի խուսափում:

Փաշինյանը շեշտեց, որ կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, երբ կրկնահանցագործներին բարձր պաշտոններ տալով հույս են փայփայում, որ նրանք կուղղվեն:  ”Երեք անգամ դատված մարդը ձեր բարձրաշխարհիկ կառավարության հետ շփման արդյունքում ներկայացրել է գիտական աշխատանք և ստացել պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան 2014 թ-ին”:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ դոկտորի կոչում Սուրիկ Խաչատրյանին կառավարությունը չի տվել: ”Ինձ համար ընդունելի չէ, որ հանցագործներին կառավարությունում գործի ընդունենք, եթե ձեզ կհաջողվի ձևավորել ձեր կառավարությունը, այն ժամանակ կորոշեք”,-ասաց վարչապետն ու հավելեց, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկն իրենն է եղել:  

” Հաշվի առնելով տարածաքային կառավարման մարմիններում աշխատանքն ու կազմակերպչական փորձը` համոզված եմ, որ լավ է աշխատելու”,-ասաց նա: Վերջինս տեղեկացրեց, որ հաշվի է առնվել նաև սյունեցիների կարծիքը, որոնց մեծ մասը կողմ է եղել նախկին մարզպետի վերանշանակմանը:  ”Կան հակասական մոտեցումներ, կարծիքներ նրա մասին, բայց մեր ուսումնասիրությունների արդունքում սյունեցիների մեծ մասը կողմ է արտահայտվել նրան նշանակել մարզպետի պաշտոնում: Հակասական տեսակետներն էլ ձեր կարծիքն են, ես էլ իմ կարծիքն ունեմ”,-եզրափակեց Հովիկ  Աբրահամյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ