12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խմբակցությունների ներկայացուցիչները Գալուստ Սահակյանի մոտ էին

Ազգային ժողովի վեց խմբակցությունների ներկայացուցիչները քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քննարկել են ”Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները, որոնց դեմ են նաև առևտրականները:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասաց, որ որոշել են կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել հարցը և փորձել լուծումներ գտնել.”Մինչ ժամը 16:30` կառավարության հետ հարցուպատասխանի ժամը, կառավարության ներկայացուցիչները պետք է գան Ազգային ժողով, որպեսզի քննարկենք օրենքը և փորձենք լուծումներ տալ”- ասաց Մելքումյանը:

”Կան լուծումներ, որոնց պետք է կարգավորումներ տալ։ Մեր դիրքորոշումներն ընդհանուր առմամբ կհստակեցնենք, իսկ հետագան աշխատանքային կարգավորման խնդիր է։ Բայց այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունն, ակնհայտ է։ Իրոք, նաև քաղաքական մեծամասնությունն է գտնում, որ կա խնդիր և պետք է լուծել”,- տեղեկացրեց Միքայել Մելքումյանը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ