Նոր բացահայտում Գորբաչովի ընտանիքի մասին /ֆոտո/
Ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովի կնոջ` Ռաիսա Գորբաչովայի հարազատ եղբայրը 30 տարի է գտնվում է հոգեբուժարանում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Մասնավորապես, օրերս ”Россия 1” հեռուստաընկերությամբ հաղորդում է եղել, որում ասվել է, որ Գորբաչովի աներորդին` գրող, նախկինում ԽՍՀՄ գրողների միության նախագահ Եվգենի Տիտարենկոն, արդեն 30 տարի է` հոգեբուժարանում է գտնվում եւ զրկված է ծանոթների ու ընկերների տեսակցությունից:
Հաղորդվել է, որ գրողի ճակատագիրը, որը շուտով 80 տարեկան կդառնա, անհայտ է: Հաղորդման շրջանակներում լրագրողները կապվել են Օրլովկայի հոգեբուժարանի գլխավոր բժշկի հետ եւ գաղտնի ձայնագրել նրան: Վերջինը զրույցում հերքել է, թե Տիտարենկոն իրենց մոտ է գտնվում:
Հաղորդումից հետո Վորոնեժի շրջանի դատախազ Նիկոլայ Շիշկինը քննություն է սկսել` պարզելու համար փաստերի իրականությունը: Նա խոստացել է, որ անպայման կպարզի, թե իրականում որտեղ է գտնվում գրողը եւ ինչու ոչ ոքի թույլ չեն տալիս տեսնել նրան: