23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

”Մի հատ էլ ավելի մեծ մասշտաբի հանցագործի դարձրին Սյունիքի մարզպետ”

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ-ի զեկույցի քննարկման ժամանակ նշեց, թե ամեն դեպքում զեկույցը նկարագրում է երկրում մարդու իրավունքների բնագավառում տիրող իրավիճակը: Պատգամավորն անդրադաձավ լրագրողների դեմ բռնություններին, երբ օրեր առաջ ՀՔԾ-ն նույն վարմունքը կրկնեց, մասնավորապես ԱԺ անվտանգության ղեկավարի կողմից բացահայտ ոտնձգության նկատմամբ գործ չհարուցեց:

Փաշինյանը նաև անդրադարձավ զեկույցում տեղ գտած բուհերում ուսանողական խոհուրդների քաղաքականացված լինելուն, երբ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած խմբի պարագլուխ հանդիսացող երիտասարդը ոչ միայն քրեական պատասխանատվության չենթարկվեց, այլ պետական նշանակության խրախուսում ստացավ՝ նշանակվելով պրոռեկտոր: ”Մի հատ էլ ավելի մեծ մասշտաբի հանցագործի դարձրին Սյունիքի մարզպետ, մի հատ էլ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում տվեցին”,-ասաց նա և հավելեց, որ առանց հոգնելու պետք է այս երևույթների դեմ պայքարել:

Փաշինյանը շեշտեց, որ ՄԻ պաշտպանը կարող է հույս դնել անձամբ իր աջակցությունը:
ՄԻ պաշտպանը նշեց, որ ուրախալի են նման առաջարկությունները և ինքը զեկույցը չի հրապարակում ոչ քննադատությունների, ոչ էլ գովեստի խոսքեր լսելու համար:
Ինչ վերաբերվում է լրագրողների հետ կապված խնդրին, ապա նա նշեց, որ ԵԱՀԿ իր գործընկերներն այդ հարցով հայտարարություն են տարածել, որ ՀՀ-ում խնդիրը ոչ այդքան լրագրողներ դեմ բռնությունների քանակն է, որքան քննության պատշաճ վերաբերմունքը պատկան մարմինների կողմից, ինչին նաև միանում է ՄԻ պաշտպանը:
Իսկ օգնություն նա կհամարեր, եթե նման դեպքերում լրագրողն անձամբ գար և դիմեր ՄԻՊ-ին, որից հետո իրենք կարող են իրավական գնահատական տալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ