Հայտնի է ՀՀ Աժ ֆուտբոլի հավաքականի կազմը` ԶԼՄ-ների դեմ խաղում
Հոկտեմբերի 3-ին Երևանի ”Հրազդան” մարզադաշտում ժամը 17:00-ին տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.
1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ)
2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր
3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր
4. Բադոյան Էդուարդ – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն
5. Թովմասյան Հրայր – ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
6. Թորոսյան Շիրակ – ԱԺ պատգամավոր
7. Ղասաբօղլյան Արմեն – ԱԺ նախագահի խորհրդական
8. Մինասյան Արծվիկ – ԱԺ պատգամավոր
9. Մինասյան Էրիկ – ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
10. Նահապետյան Կորյուն – ԱԺ պատգամավոր
11. Նասալյան Արմեն – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
12. Շարմազանով Էդուարդ – ԱԺ փոխնախագահ
13. Սահակյան Հովհաննես – ԱԺ պատգամավոր
14. Սամվելյան Արբակ – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
15. Սարգսյան Հայկ – ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
16. Քեֆիլյան Սարգիս – ԱԺ պատգամավորի օգնական
17. Ֆարմանյան Սամվել – ԱԺ պատգամավոր
Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երևանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն:
Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում կաջակցեն ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ: Մուտքն ազատ է լինելու: