Հայաստանի ամենալուրջ խնդիրը արտաքին հարաբերություններում
Հայաստանի և ողջ Եվրոպայի արտաքին հարաբերությունների ոլորտում ամենալուրջ խնդիրը ԵԱՀԿ-ի փլուզումն է` կարծում է նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
”Փաստ է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեն այլևս ի վիճակի չէ կատարելու այն ֆունկցիան` ինչի համար ստեղծվել է”, – նկատեց նա: Հայաստանի համար այն առավել կարևորվում է` 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի առումով: Վերջինս, պետք է լուծեր Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խնդիրը, բայց վերջին շրջանի հանդիպումները, Մինսկի խմբի շրջանակներում, ձևական բնույթ են կրում:
”ԵԱՀԿ գաղափարախոսությունը, ըստ էության, պետք է ֆիքսեր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված սահմանները, պետությունները միմյանց չպետք է ներկայացնեին տարածքային պահանջներ, սակայն տեսնում ենք, որ այս բոլոր արժեքները չեն գործում այսօր”, – ասաց Ղուկասյան` ևս մեկ անգամ ապացուցելով, որ ԵԱՀԿ-ն կորցրել է իր նշանակությունը:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին` բանախոսը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև չկա միասնություն ԵԱՀԿ սկզբունքների կիրառման հարցում.”Այն հարցերի շուրջ, որոնք կապ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` համանախագահող երկրները միասնական կարծիք չունեն և նման մթնոլորտում որևէ արդյունավետ լուծում չի կարող լինել”: