15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանը շատ բան գիտի /վիդեո/

Այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանին` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սխալներ չի արել, որ վերջին հարցազրույցում քննադատում էր բոլորին: “Նա ի վերջո նախագահ է աշխատել, գիտի ինչ երկրում է ապրում, ինչ պետք է ասել կամ չասել”: Մանրամասները` տեսանյութում: 

Հացադուլ՝ հանուն Հայաստանի առողջության

Հանուն Հայաստանի առողջության հացադուլ սկսած Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ սեպտեմբերի 7-ից հացադուլ է սկսել՝ պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականը:  “Իմ առողջությանը չի վնասի հացադուլը, եթե ճիշտ հացադուլ ես անում, վտանգ չի ունենա, այլապես՝ մեր պապերը ծոմ չէին պահի: Ես դա անում եմ երկրի առողջության համար”,- ասաց նա: Ազատության հրապարակից […]

Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին: Նախագահը ողջունել է արտգործնախարար Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու ս.թ. հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը: Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Ավստրիայի արտգործնախարարին՝ իր ջերմ […]

Lինելով ընդդիմություն՝ չի խորշում օգտվել իշխանության բարիքներից /վիդեո/

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ոչ իշխանական քառյակի մաս կազմող ՀՅԴ-ի գործելաոճին:  “Հայ հեղափոխական դաշնակցությունը վերջին 4-5 տարիներին միշտ նման վարքագծի կրող է եղել, այսինքն, երբ իշխանություն է լինում հաճախ հանդես է գալիս ընդդիմադիր շեշտադրումներով և հակառակը, երբ ընդդիմություն է լինում չի խորշում օգտվել իշխանության բարիքներից”,-նշեց […]

Հայրիկյանը նշված ժամին չկար /ֆոտո/

Չնայած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հայտարարության, որ ամեն օր ժամը 17-ից 18-ը, նախագահաի նստավայրի մոտ նախագահի հացադուլն է պահանջելու, այնուամենայնիվ ժամը 18-ն անց էր, սակայն Հայրիկյանը դեռ չկար: Հիշեցնենք, որ նա հացադուլ է հայտարարել եւ վանքեր մտնելով աղոթում է առ Աստված եւ պահանջում ՀՀ նախագահի հրաժարականը:

Պատկերավոր համեմատություններ, կիտրոնով թեյի դերի մասին քննարկումներ` Ազգային ժողովում

Ազգային ժողովում քննարկվում է ”Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նոր օրենքը նպատակ ունի հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը:  Նախագծով առաջարկվում է այսուհետ վարչական իրավախախտումների դեպքում քաղաքացուն հասցեագրված տեղեկանք- դիմումները հանձնել անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում […]

Հայաստանի եւ Ավստրիայի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման համար։ Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը բովանդակալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի տարբեր հարցերի շուրջ, անդրադարձան ս.թ. հունիսին ՀՀ […]

Զարուհի Փոստանջյանը մատնանշում է քառյակի սխալը

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է`ով իշխանափոխություն չի պահանջում, սպասարկում է իշխանության շահերը: ”Ի՞նչ է, այսօր որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ իշխանափոխություն է պետք: Ով էլ իշխանական ամբոջական փոփոխության և նոր իշխանության կողմնակից չէ, արտահերթ ընտրությունների միջոցով թե նախագահական, թե խորհրդարանական, ուրեմն սպասարկում է այս հանցավոր ռեժիմին”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։ Դիտարկմանը, […]

Առանց պատասխանի հեռանում են դահլիճից. Նաղդալյանն` ընդդիմությանը

 Ազգային ժողովում ”Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դժգոհեց, որ նախորդ նստաշրջանին 60 օրենք կառավարությունը հայտարարել է անհետաձգելի, մեկ օրում երեք ընթեցմամբ օրենք է ընդունվել: ”Սա նշանակում է, որ մեզ հնարավորություն չի տրվում մտնել օրենքի բովանդակության մեջ: Ինչո՞ւ […]

”Որևէ զարմանալի բան չկա”

”Ով եթե ոչ կուսակցության նախագահը պետք է բարձրացնի այն հարցերը, որոնք կարևոր են քաղաքական մեծամասնության թե մարտավարական, թե ռազմավարական տեսանկյունից”, – այսօր Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն`  ի պատասխան հարցի, թե արդյոք նորմալ է, երբ երկրի ղեկավարն է բացատրում պատգամավորներին, որ նրանց գործը խորհրդարան գնալն ու քննարկումներին և քվեարկություններին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված