19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարզ մանիպուլյացիա է. ի՞նչ է ակնարկում ՀՅԴ-ը

 ‘’Երբ առաջին նախագահի թեթև ձեռքով ու մտքով մտավ շրջանառության մեջ ‘’հրաշալի քառյակ’’ տերմինը, ես ասում էի` մոռացեք, քառյակը հրաշալի չի լինում, չորս ուժեր են, որ անում են իրենց գործը, որոշ հարցերի շուրջ համագործակցում են’’,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` ի պատասխան հարցի, թե ի սկզբանե էլ գիտեր, որ քառյաը պառակտվելու է:

Պատգամավորը նշեց, որ այսօր էլ քառյակը գործում է, օրեր առաջ են հանդիպել: ‘’Ես մինչև հիմա էլ չգիտեմ` քառյակի շրջանակներն ուր են հասնում’’,-նկատեց Վարդանյանը:

Դիտարկմանը, թե Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ եռյակի մարզային հանդիպումների ժամանակ ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում, արդյոք կիսում է այս տեսակետը, ՀՅԴ պատգամավորն ասաց. ‘’Ես չեմ վերցնի ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն: Բոլոր նրանք, ովքեր որ ասում են հանրահավաք կանենք, ժողովուրդը կգա ու կորոշի` ինչ պիտի անենք, սա պարզ մանիպուլյացիա է, սա պատասխանատու քաղաքական գործչի անելիք չէ, մենք շատ ենք սիրում ժողովրդի անունից խոսել:

 Միշտ մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը, քաղաքական մարդիկ, տվյալ երկրի էլիտան. թաքնվել ժողովրդի հետևում, ճիշտ չէ: Ժողովրդին ասում են` որն է  ճիշտը ու գնում են դրա հետևից’’: Նկատենք, որ նման հայտարարություններ, որ ինչ կպահանջի ժողովուրդը, այդ պահանջի իրագործման հետևից էլ կգնան, անում են ԲՀԿ-ականները:

Նա նաև կարծում է, որ ժամանակի ու տարածության մեջ եռյակի այս մարզային հանրահավաքները ձգելը օգտակար չեն լինի, քանի որ վստահ է` խոսքն էլ է մաշվում: ‘’Եթե տարբեր վայրերում նույն բանն ես ասելու, ի վերոջ խոսքն էլ մաշվում է, ինքդ էլ ես հոգնում ու տեսնում, որ ավելին չես կարող ասել տարբեր պատճառներով’’:

Վարդանյանն ուրախ կլինի, որ եռյակի համապետական հանրահավաքը լինի հաջողակ ու մարդաշատ:

Հարցին, թե եթե հանրահավաքին իշխանափոխության պահանջ դրվի, ով է բեմում ներկայացնելու ՀՅԴ-ի տեսակետը, Վարդանյանը պատասխանեց. ”Որևէ տեղում որևէ մեկը ”Դաշնակցությանը” չի ներկայացում, ներկայացվելու է այնտեղ, որտեղ ”Դաշնակցությունը” քննարկել և մասնակցություն է ունեցել: Իհարկե ձեր ասածը ուտոպիայի ժանրից է, բայց ՀՅԴ-ն ներկայացնում է ինքն իրեն”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ