13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Ինքնապաշտպանական ուժերը գրավել են Դոնեցկի օդանավակայանը

Նախօրեին Դոնեցի ինքնապաշտպանական ուժերը գրավել են դոնեցկի օդանավակայանը: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց վերջապես հաջողվել է օդանավակայանն իրենց հսկողության տակ առնել:

“Հինգ ամիս անց վերջապես օդանավակայանը մերն է”,- հայտնում են Թվիթերի` Դոնեցկի պաշտոնական էջում:  

Ավելի ուշ ինքնապաշտպանական ուժերը պատրաստվում են դուրս մղել ուկրաինական զորքերը քաղաքի հարավային հատվածից:

Նշենք, սակայն, որ Կիեւը դեռեւս պաշտոնապես չի արձագանքել օդանավակայանի գրավման լուրին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ