23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը վիրավորելու ցանկություն չի ունեցել /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ մեկին չի վիրավորել ու իր գործելաոճը նորմալ է համարում: Այս մասին նա ասաց լրագրողներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ:

 Նրա խոսքով,  կառավարությունը շուրջ երկու ամիս տարբեր հարթակներում քննարկել է “Շրջանառության հարկի մասին” օրենքում փոփոխությունների նախագիծը, որից հետո միայն այն վավերացրել է Ազգային ժողովը:

“Այն ինչի մասին հիմա իրենք բարձրաձայնում են, մենք քննարկել ենք երկու ամիս առաջ, տարբեր հարթակներում: Սակայն այն ժամանակ որեւէ քաղաքական ուժ մտահոգություն չի հայտնել: Հիմա եթե այդ օրենքը մարդկանց շահերից չի բխում, եկեք նստենք միասին քննարկենք, իսկ կոչեր հնչեցնել, ըմբոստանալ, լարել իրավիճակը՝ դա ընդունելի չէ”,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ոչ իշխանական ուժերը պահանջում են կասեցնել օրենքը,  բայց օրենքը կասեցնողը ոչ թե կառավարությունն է, այլ Ազգային ժողովը: “Ես ասում եմ՝ ինչի՞ համար կասեցնենք: Եկեք քննարկենք հարցը, հասկանանք մարդկանց մտոհոգությունները: Ես այսօր էլի օրենքից բողոքող քաղաքացիների եմ ընդունել, խոստացել եմ 4 օր հետո հայտնել մեր դիրքորոշման մասին”,- ասաց Աբրահամյանը:
Իսկ լուծումները վարչապետից կախված չեն: Պետք է մեկ առ մեկ վերլուծել մարդկանց բողոքը, հասկանալ, թե ինչից են դժգոհ:

“Օրինակ, եթե նրանք բողոքում են նրա համար, որ իր տարեկան շրջանառությունն անցնում է շրջանառության 58 միլիոն 350 հազար դրամ շեմից, ապա այդ դեպքում նրանք ճիշտ չեն այս հարցում: Որեւէ երկիր չկա, որ շրջանառության շեմն այնքան բարձր լինի, որքան Հայաստանում է”,-պարզաբանեց  վարչապետը:

Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ պատրաստ են քննարկել հարցը:

Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա  ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ որեւէ ստուգում չի լինելու: “Նրանք ասում են կասեցրեք, որ ստուգումները չլինեն: Բայց մենք էլ ասում ենք, որ հարկային դիտարկում արվելու է,  եւ եթե նկատենք, որ մարդիկ առանց փաստաթղթերի ապրանք են վաճառում, մեկ անգամ նախազգուշացվելու են: Իսկ եթե երկրորդ-երրորդ անգամ գնան ու  տեսնեն, որ այդ մարդիկ օրենք են խախտում, ապա ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել”,- լրագրողներին հարցրեց ՀՀ վարչապետը:

“Որեւէ մեկին ես չեմ վիրավորել, նման ցանկություն չեմ ունեցել: Ես կոչ եմ արել համատեղ լուծել ժողովրդի առաջ ծառացած հարցերը”, -վերջում մեկ անգամ եւս ասաց Հովիկ Աբրահամյանը:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ