19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

”Մի բանին պիտի՞ դեմ լինենք, թե՞ չէ”. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Պարզվում է՝ ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության ”կանգնում են” ժողովրդի կողքին՝ դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսին 20-ին, կողմ են քվեարկել: Խոսքը ”Շրջանառության հարկի մասին” օրենքին է վերաբերում, որին վերոնշյալ օրը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին և ամբողջ կազմով կողմ են քվեարկել:

ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը ձեռնպահ են քվեարկել: Դեմ քվեարկող միակ խմբակցությունը եղել է ”Ժառանգությունը”:  Ու հիմա ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց՝ բողոքելու իրենց իսկ ձեռքով ընդունված օրենքի դեմ: Այն, որ ԲՀԿ-ն է ժողովրդին փողոց հանել, ասում են հենց ակցիայի մասնակիցները: ”Բա ԲՀԿ-ից մեզ ուրիշ բան են ասել”,- զարմացած ասացին հավաքվածները, երբ նրանց բացատրեցինք, որ նույն ԲՀԿ-ն կողմ է քվեարկել  օրենքի փոփոխություններին:

Ի դեպ, ԲՀԿ-ից այս առիթով հասկացնում են, որ, դե՝ ”մի բանին պիտի՞ դեմ լինենք, թե՞ չէ” ”: 

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ