03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուստամ Գասպարյանը հրաժարվում է ԲՀԿ-ից

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով` ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը դիմում է գրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ: Հիշեցնենք, քիչ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքել է այս տեղեկությունը: 

«Ներող եղեք, չեմ խոսում և վերջ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը ևս հրաժարվեց պատասխանել հարցերին, միայն նշեց. «Ես հիմա հարցազրույց չեմ տալիս, համագումարից հետո»: Հարցին, թե ԲՀԿ-ի նկատմամբ հետապնդումներ կան հիմա, նա ասաց. «Ներող եղեք, հիմա չեմ պատասխանի»: Մեր հարցին, թե համագումարից հետո է պատասխանելու բոլոր հարցերին, Մարգարյանը պատասխանեց. «Այո, այո»: […]

Ամեն ինչում իշխանությունն է մեղավոր.Ազատ Արշակյան

«Քաղաքական դաշտին սնանկացած ասել չի կարելի, բայց հատկապես ընդդիմության առումով մտահոգիչ իրավիճակ է ձևավորվել: Քանի որ մեկը մյուսի հանդեպ արշավ են սկսել և փորձում են ցույց տալ թե ամեն մեկը ինքն է միակը: Մեզ իրոք կառուցողական ընդդիմություն է` պետք, որը փորձի իշխանության հետ աշխատել » ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրա […]

ԲՀԿ համագումարից` Ռուստամ Գասպարյան

ԲՀԿ համագումարը փակ է լինելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ փակ համագումարի նախադեպ դեռևս անցած տարի է եղել. «Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից հետո մենք պետք է հավաքվենք և քննարկենք բավականին լուրջ խնդիրներ: Համագումարը փակ է լինելու, բայց համագումարից հետո ես և իմ մի […]

Նիստից 5 րոպե առաջ զանգում, ասում են՝ նիստ կա. «Շահութարկի մասին» օրենքի շուրջ

«Շահութարկի մասին օրենքի» նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այն կոռուպցիոն ռիսկերով լի և արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված նախագիծ է. «Կոչ եմ անում վերանայել այն»,-ասաց: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «ԲՀԿ-ն խիստ հարգելի պատճառներով չի հասցրել անդրադառնալ այս օրենքի այս նախագծին, ուստի մենք ձեռնպահ կքվեարկենք»: ՕԵԿ խմբակցության ղեկավար […]

«Խայտառակ բան է»

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ շատ պատգամավորների առաջարկներ ընդունվել են: «Շատ առաջարկներ կան, որ երկար ժամանակ հնչեցվում էին, ընդունվել են, և այս առումով երբ ենք սա անում. ցույցեր արվեց, բողոքի ակցիաներ արվեցին, հետո բերեցին, հետաձգեցին, հնարավո՞ր չէր այս փոփոխություններն […]

Գարնանային տրամադրություն Ազգային ժողովում` «Բարգավաճ Հայաստան»-ի հետ

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց գարնանային տրամադրությամբ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կին պատգամավորներին ձնծաղիկներ նվիրեց: Ի դեպ, նիստին մասնակցում են նաև ԲՀԿ-ական պատգամավորները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստերի դահլիճ մտավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի ուղեկցությամբ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե արդեն նախկին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը […]

Անիմաստ է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի կարծում, որ «Մարտի մեկի» նկատմամբ զգայուն վերաբերմունքը մարել է կամ նվազել, և դրանով էր պայմանավորված մարտի մեկին  ՀԱԿ-ի հանրահավաքի ու երթի սակավաթվությունը: «Ուղղակի հիմա ՀԱԿ-ի նկատմամբ է այդ վերաբերմունքի դրսևորումը: Հրապարակային հանդիպումը ՀԱԿ-ն էր հրավիրել, և սա վերաբերմունք է ՀԱԿ-ի նկատմամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խառատյանը: «ՀԱԿ-ի ղեկավարին պակաս պատասխանատու չեն համարում […]

Դինքի սպանությունը կազմակերպված գործ է. Էրդողանը փոխել է կարծիքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով անցյալ տարվա հուլիսին հայտարարել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպության գործ չէ, այլ անհատական, նախօրեին հայտարարել է, որ սպանությունը կանխամտածված է եղել`ակնարկելով գյուլենական համայնքին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` T24-ին հղումով: 2014-ի հուլիսին Թուրքիայի ԶՈՒ նախկին շտաբի պետ Իլքեր Բաշբուղն ասել էր, որ եթե Դինքի սպանությունը բացահայտվի, ապա «զուգահեռ […]

«Լավ է ուշ, քան երբեք»

«Մենք ճնշումներ չենք գործադրել, պարզապես նրանք հասկացան՝ ուր է գնում այս ճանապարհը, և հասկացան՝ այն խորհրդատուները, այն թելադրողները, որ կային, ինչ նպատակներ էին հետապնդում, և մարդիկ շատ ճիշտ ժամանակին արեցին հայտարարությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններին:  Բաղդասարյանը նկատեց, որ ԲՀԿ-ի մասին խոսելը դեռ վաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված