03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեր-Պետրոսյանի պատասխանը՝ Նիկոլին, Սեֆիլյանին և մյուսներին

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2015 Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ Սիրելի հայրենակիցներ, Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ […]

«Եթե իշխանություններն անկեղծ են, ապա կգնան այդ քայլին»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կոչ է անում սահմանադրական բարեփոխումների ջատագովների ուշադրություն դարձնել Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկին, որ կան փաստաթղթեր, որոնք պետք է համախոհությամբ ընդունվեն: «Տարբեր առիթներով ասել եմ, և նույնիսկ մեծ մասը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների, երբ հղում են անում  Վենետիկի հանձնաժողովին, որ դրական եզրակացություն է տվել, պետք է հաշվի առնեն, որ նաև […]

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ եւ ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը եւ խորապես ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։  Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության […]

«Այս դեպքում իր հետ ի՞նչ հանրահավաք անել»

«Մենք անցած տարի էլ չենք մասնակցել, այս տարի էլ չենք մասնակցելու, որովհետև այն ուժը, որը «մարտի մեկի» հիմնական պատասխանատուն է եղել ու գործընկեր է ընտրում «մարտի մեկը» իրականցնողին՝ Քոչարյանին ու նրա քաղաքական ուժին՝ ԲՀԿ-ին, այս դեպքում իրեն հետ ի՞նչ հանրահավաք անել»,-Henaran.am-ի հարցին, թե չեն մասնակցելու մարտի մեկին ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի հրավիրած հանրահավաքին, պատասխանեց «Ժողովրդավարական հայրենիք» […]

Մոսկվայում սպանվել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը /ֆոտո, վիդեո/

Մոսկվայի կենտրոնում այս գիշեր սպանվել է ռուս հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Վարձու մարդասպանը 6 անգամ կրակել է 55-ամյա քաղաքական գործչի վրա, սակայն նրան 4 գնդակ է դիպել: Գնդակներից մեկը կպել է նրա սրտին, Նեմցովը տեղում մահացել է, հայտնում է Lifenews.ru-ն: Նեմցովի վրա կրակել են, երբ վերջինը զբոսնում էր ընկերուհու` Ուկրաինայի քաղաքացուհի Աննա Դուրիցկայայի […]

«Պարոն Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից»

«Պարոն Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև այս ծրագրի մասին բարձրաձայնեց հանրապետության նախագահը»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Միևնույն ժամանակ նախագահը զգուշացրեց նրան, որ եթե վերջինս դուրս չգա քաղաքականությունից, ապա իր նկատմամբ կկիրառվի չորս կետից բաղկացած մի ծրագիր, բայց նախագահը բացեիբաց ասաց, որ ինքը ոչ մի բան չունի ձեռներեց Գագիկ […]

Բեռլինի խորհրդարանում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բեռլինում կոչ են անում ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փետրվարի 26-ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, տեղի ունեցավ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում, ինչպես Henaran.am-ի թղթակիցը հայտնում է Բեռլինից: Այն կազմակերպել էին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Բեռլինի հայ համայնքն ու «Ցեղասպանություն 1915- Գերմանիա» նախաձեռնությունը: Որպես բանախոս հրավիրված էր Պոտսդամի համալսարանի «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն պրոֆ. Յուլիուս Շյոփսը: Վերջինս […]

«Տարբեր գործընթացներ են»

 ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի կարծում, որ ԲՀԿ-ի հետ վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները նույնն են, ինչ կատարվեց ՕԵԿ-ի ու նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ, երբ դարձան ընդդիմություն:  «Տրամագծորեն տարբեր գործընթացներ տեղի ունեցան, վերջին օրերի ցնցումները ցույց տվեցին, որ հաշված ժամերի ընթացքում երկու քաղաքական ուժերի մեջ հայտարարություններ եղան, «պատերազմ», չարիքների հետ կապված փոխադարձ […]

Ժամանակ տանք, առանց այն էլ շատ են խփում

«Թե ինչպիսին կլինի մեր համագործակցությունը, դա կախված է ԲՀԿ-ից, որովհետև որոշակի պատասխաններ դեռ ԲՀԿ-ը չի տվել, թե ինչ որակով, ինչ քանակով, ինչ ուժգնությամբ շարունակելու են պայքարը ռեժիմի դեմ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյաննը: «Կարծում եմ, որ ժամանակ պետք է տանք, մինչև ԲՀԿ-ն այդ հարցի պատասխանը տա: Մինչ այդ մենք մեր գործն […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածիհամաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին,կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված