24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Եթե իշխանություններն անկեղծ են, ապա կգնան այդ քայլին»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կոչ է անում սահմանադրական բարեփոխումների ջատագովների ուշադրություն դարձնել Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկին, որ կան փաստաթղթեր, որոնք պետք է համախոհությամբ ընդունվեն: «Տարբեր առիթներով ասել եմ, և նույնիսկ մեծ մասը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների, երբ հղում են անում  Վենետիկի հանձնաժողովին, որ դրական եզրակացություն է տվել, պետք է հաշվի առնեն, որ նաև հենց առաջաբանում, որ որպես սկզբունք գործում է, ասվում է, որ կան նորմեր, փաստաթղթեր, որ պետք է համախոհության դաշտում ընդունվեն: Այդ փաստաթղթերից առաջինը հենց Սահմանադրությունն է»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա:

Հակոբյանը շեշտեց, որ այդ սկզբունքը ենթադրում է, որ հասարակության մեծամասնությունը պետք է համախոհություն ունենա տվյալ փաստաթղթի նկատմամբ: «Ցավոք, բանի տեղ չեն դնում սոցիոլոգիան, որպեսզի տեսնեն հասարակության մեջ կա համախոհություն այս հարցի վերաբերյալ, թե ոչ: Կեսից ավելին պետք է կողմ լինի գոնե դրան, և եթե իրենք իսկապես առաջնորդվեն Վենետիկի հանձնաժողովի առաջաբանում գրված շատ կարևոր խոհրդով, կտեսնեն, որ համախոհություն չկա հասարակության մեջ»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանը շեշտեց, որ թե 1995 թ-ին, թե դրանից հետո չկարողացան ապահովել, որ Սահամանադրությունը համախոհությամբ ընդունվի, ժողովուրդն ընդուներ, որ դա իր ձեռագիրն է: Նա նշեց, որ նախկինում սոցիոլոգիային փոխարինում էր դերվիշությունը, թագավորները մտնում էին ժողովրդի մեջ, ուսումնասիրում, պատկերացում կազմում թագավորի կերպարի մասին, ու ժողովուրդն էլ անկեղծ խոսում էր, և նրանք ճիշտ եզրակաություններ էին անում: «Եվ որովհետև այսօր այդ սոցիոլոգիան չի գործում կամ գործում է, իրենք բանի տեղ չեն դնում, լավ թող մի հատ դերվիշություն անեին՝ արդյոք ժողովրդի մոտ իսկապես կա համախոհություն այս պահին, արդյոք փոփոխությունների հարցը անհրաժեշտ է, այս պահին արդյոք Սահմանադրությունն է, որ կլուծի բոլոր հարցերը»,-խորհուրդ է տալիս պատգամավորը:

«Ժառանգության» պատգամավորը հիշեցրեց, որ ամիսների առաջ այս հարցի վերաբերյալ խորհրդաժողով են արել ու ինքը առաջարկել է երեք կետեր իշխանությանը, որ եթե անկեղծ են ու ուզում են պետական կառավարման համակարգը փոխել, ապա կգնան այդ փոփոխություններին ևս:

Առաջին կետով առաջարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել եւ իրենց 11 կետանոց առաջարկություններն այդ մասով ընդունել: Երկրորդ առաջարկն այն է, որ ԱԺ-ն ընդունի այն օրենքը, որն իրենք կներկայացնեն այս նստաշրջանին և ընդդիմությանը կտան վերահսկողական լուրջ լծակներ: Իսկ ահա երրորդ կետն այս է՝ «Եթե իշխանությունն ասում է, որ մարդակենտրոն չէ, ապա տրամաբանական է, որ հանրաքվեից հետո արդեն բարեփոխված Սահմանադրությամբ անցկացնել համապետական նոր ընտրություններ՝ օրինակ 2016-ի գարնանը»: 

Հակոբյանի խոսքով՝ այս փոփոխություններն անելու համար պետք չէ Սահմանադրություն փոխել, այսինքն՝ եթե ցանկանան այս կետերը փոխել, կարող են առանց Սահմանադրություն փոխելու էլ սա անեն: «Որպեսզի հավատանք, որ անկեղծորեն ուզում են Սահմանադրությունը փոխել՝ ի նպաստ մեր երկրի զարգացմանը, նախ արեք այս կետերը, որ Սահմանադրության հետ կապ չունեն և այսօր խոչընդոտում են մեր պետության նորմալ զարգացմանը, եկեք  սրանք փոխենք: Բայց իշխանությունը մերժում է սա, ոչ մի տրամաբանական պատասխան չեն տալիս՝ ինչու են հարյուր տոկոս համամասնականից խուսափում՝ իմանալով, թե ինչ հանցագործություններ են կատարվում մեծամասնականի ժամանակ, թե չէ մենք դեմ չենք սահմանադրական բարեփոխումներին, բայց պետք է համոզված լինես, որ իսկապես այդ բարեփոխումներով ուզում ես ու կարող ես պետության մեջ վիճակ փոխել»,-եզրափակեց Հակոբյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ