14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Պարոն Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից»

«Պարոն Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև այս ծրագրի մասին բարձրաձայնեց հանրապետության նախագահը»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Միևնույն ժամանակ նախագահը զգուշացրեց նրան, որ եթե վերջինս դուրս չգա քաղաքականությունից, ապա իր նկատմամբ կկիրառվի չորս կետից բաղկացած մի ծրագիր, բայց նախագահը բացեիբաց ասաց, որ ինքը ոչ մի բան չունի ձեռներեց Գագիկ Ծառուկյանի դեմ, ունի շատ մեծ խնդիրներ քաղաքական  գործիչ Գագիկ Ծառուկյանի հետ»,-նկատեց նա:

Ըստ Համբարյանի՝ Սերժ Սարգսյանի ելույթը, տասնյակ վիրավարական արտահայտությունները Գագիկ Ծառուկյանի հասցեին որպես քաղաքական գործչի ցույց տվեցին, որ երկրի նախագահը որևէ կերպ մտադրություն չունի իր ասածից հետ կանգնելու: «Այստեղ խնդիրն այն է, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանին չզրկեն մանդատից, որ ինքն անձեռնմխելի մնա, բայց այն, որ ինքն առաջվա պես ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվելու շատ հավանական է, և նաև հավանակությունը շատ մեծ է, որ կզրկվի ԲՀԿ նախագահի պաշտոնից»,-շեշտեց քաղաքագետը:

Միաժամանակ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ՀՀԿ-ը կցանկանա ԲՀԿ-ին դարձնել իր սեփական ընդդիմությունը: «Գագիկ Ծառուկյանը չի կարող Արթուր Բաղդասարյան լինել, ինքն ավելի շատ կգերադասի հեռանալ քաղաքականությունից, քան դառնալ ՕԵԿ-ի նման ընդդիմություն»: Համբարյանը նշեց, որ հենց սա էլ ցույց է տալիս, որ Հայաստանում կուսակցաշինությունը դեռ կայացած չէ: «Աբսուրդ է, երբ որ երկրում մեծությամբ երկրորդ կուսակցությունը զրկվում է լիդերից, նաև սկսում է կազմաքանդվել ողջ կուսակցությունը, և այդ գործընթացը սկսվեց փետրվարի 13-ին, երբ արեն մի քանի հոգի դուրս եկան խմբակցությունից: Ներկայումս ԲՀԿ-ն ունի 29 հոգանոց ֆրակցիա, և ինչպես լրագրողներն են ասում՝ «առնետավազքը» շարունակվում է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ