28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Բեռլինի խորհրդարանում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բեռլինում կոչ են անում ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փետրվարի 26-ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, տեղի ունեցավ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում, ինչպես Henaran.am-ի թղթակիցը հայտնում է Բեռլինից: Այն կազմակերպել էին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Բեռլինի հայ համայնքն ու «Ցեղասպանություն 1915- Գերմանիա» նախաձեռնությունը:

Որպես բանախոս հրավիրված էր Պոտսդամի համալսարանի «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն պրոֆ. Յուլիուս Շյոփսը: Վերջինս նշեց, որ գերմանացի միսյոներները, զինվորականները եւ ի վերջո, գերմանական կայսրը տեղյակ էին երիտթուրքերի ծրագրերի մասին, եւ եթե Գերմանիան ցանկանար, ապա կարող էր կանխել  հայերի հանդեպ իրագործած ոճրագործությունը:

«Այդ ժամանակ իր դաշնակցի գործերին միջամտելը չէր բխում Գերմանիայի արտաքին գերատեսչության շահերից: Սակայն մինչեւ օրս վիճելի է` արդյոք գերմանացի զինվորականները մասնակցել են հայկական ջարդերի պլանավորմանը», -ընդգծեց Շյոփսն ու նկատեց, որ այսօր եւս պաշտոնական Բեռլինը չի օգտագործում Ցեղասպանություն բառը` հայերի կոտորածը բնութագրելիս:

Ելույթով հանդես եկան նաեւ Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանն ու հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը, ովքեր եւս դատապարտեցին դարասկզբի ոճրագործությունը:

Աշոտ Սմբատյանն իր հերթին հույս հայտնեց, որ գոնե այս տարի Գերմանիայի Բունդեսթագը կկարողանա վերանայել 2005 թ-ին իր ընդունած բանաձեւը` Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած բռնություններն ու կոտորածներն անվանելով Ցեղասպանություն:

«Հայերի ցեղասպանությունը հայ ժողովրդի մեծագույն ցավն է, սակայն միաժամանակ իրեն քաղաքակիթ համարող մարդկության խայտառակությունն է», -նշեց Սմբատյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ