03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ ցավում եմ, որ իրենց վաղեմի բարեկամներին է դա վերաբերում. Բաղդասարյանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

«Ես բազմիցս ասել եմ՝ ընդդիմության դաշտում մրցապայքար է գնում, թե ով պիտի այդ թափուր տեղը լրացնի, բայց ցավում եմ, որ մեկը մյուսին վիրավորելով, նսեմացնելով փորձում է  գրավել այդ տեղը: Մեր պատկերացրած գաղափարախոսական ընդդիմությունը նման կերպ չենք կարող ունենալ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն […]

Տեր-Պետրոսյանը փորձում է ամայացնել ընդդիմադիր դաշտը

ՀԱԿ կուսկացության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի մեկի առիթով անցկացված հանրահավաքում հնչեցված ելույթը իրականում ոչ այդքան մարտի 1-ի իրադարձություններին էր վերաբերում, որքան ընդդիմադիր դաշտի վերաձևումներին: Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանը ոչ թե հանդես էր գալիս միասնական բռունցք կազմելու կամ դաշտի առողջացման, այլ հակառակը դաշտը ամայացնելու տեսանկյունից: Տեր-Պետրոսյանն այնպես էր խոսում ԲՀԿ-ի կազմաքանդման մասին, կարծես, ոչինչ չէր եղել, ընդամենը […]

Փոստանջյան, Փաշինյան, Ծառուկյան. հարցման արդյունքները

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Ընդդիմություն ըլնեմ…..» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է Հանրապետության ողջ տարածքում, և մասնակցել է 1067 անձ: Ըստ հարցվածների՝ պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրներն են գործազրկությունը` 43 տոկոս, պատերազմական իրավիճակը` 43 տոկոս, արտագաղթը` 41 տոկոս, աղքատությունը` 40 տոկոս, գնաճը` 33 տոկոս, աշխատատեղերի խնդիրը` […]

«Հայաստանը միայն մեկ նախագահ է ունեցել, ունի և կարող է ունենալ … »

«Կարծում եմ, որ ելույթը հարիր էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընդհանրապես նա Հայաստանի ծավալներից էլ ավել միայն իրեն է տեսնում, դատողություններ անում, վերլուծություն անում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն՝ անդրադառնալով ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին: «Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրենից հետո մի տասը աստիճան դատարակություն է, հետո նոր կարող են ոմանք լինել այդ […]

Քանի դեռ Ղարաբաղի հարցում քայլեր չեն արվել, սահմանը չի կարող բացվել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելիս օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին, հայտնում է  Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «haberler.com»-ին հղումով: Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի կողմից որևէ նախաձռենություն կլինի հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում է, կամ հնարավո՞ր է խոսք լինել հայ-թուրքական սահմանի […]

«Քեզ էլ սոբչուխա կթաղենք». Նեմցովից հետո հերթը Սոբչակի՞նն է

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Twitter սոցիալական կայքով սպառնալիքներ է ստացել այն բանից հետո, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին մեկնաբանություններ է արել: Սոբչակին սպառնացել են մասնավորապես ասելով` «Քեզ էլ սոբչուխա կթաղենք», «Դու հաջորդն ես, Սոբչակ» եւ այլն, գրում է Znak.com-ը: Հատկանշական է, որ Նեմցովի օգնականը հայտնարարել է, որ Նեմցովը վերջերս սպառնալիքներ էր […]

Նիկոլ Փաշինյանը հրավիրում է

«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է, որ հանդիպումների շարք են սկսում: «Ուրախ եմ արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած Ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ բնականաբար՝ առաջ բերել բազմաթիվ հարցեր: Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», […]

Նեմցովի ուկրաինուհի ընկերուհին անհետացե՞լ է /ֆոտո/

Մոսկվայում Ուկրաինայի հյուպատոս Գենադի Բրեսկալենկոն հայտնել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում Ուկրաինայի քաղաքացուհի Աննա Դուրիցկայան, ով եղել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հետ վերջինի սպանության պահին: Հյուպատոսը նշել է, որ ցանկացել է հանդիպել 23-ամյա Աննայի հետ, սակայն դա նրան չի հաջողվել: «Քանի որ Դուրիցկայան գործով իբրեւ վկա է հանդես գալիս, […]

«Հիասթափությունս անասելի է»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան հանրագրում վերլուծել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ մարտի մեկին հանրահավաքին: Նոր լսում էի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթը: Բացի մեկ դրվագից՝ հիասթափությունս անասելի է. աչքիս առաջ փլվում է քաղաքական մի հսկա, ով առանց չափազանցության՝ եղել է իմ քաղաքական կումիրը, պատանեկան ու երիտասարդական իմ պատկերացումներում՝ նա նույնացել է […]

Մեծ են նաև ձեզնից ակնկալիքներն ու պահանջները. նախագահի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դիվանագետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը։ Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարևոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի